Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Հայաստան

Ինչու է Հայաստանը տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը. քաղաքական և ինստիտուցիոնալ պատճառներ. «Кавказский Узел»

«Кавказский Узел» կայքում հրապարակված «Ինչու է Հայաստանը տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը. քաղաքական և ինստիտուցիոնալ պատճառներ» վերտառությամբ հոդվածում Հրանտ Միքայելյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին՝ փորձելով տալ հարցի պատասխանը, թե ինչու է Հայաստանը ձախողել համավարակի դեմ պայքարը:

Ա. Նախաբան

Դատելով պաշտոնական թվերից՝ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշով գտնվում է առաջատարների խմբում: Եթե դիտարկենք աճը մայիսի 27-ի դրությամբ, ապա Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվով օրական աճով գտնվել է աշխարհում 7-րդ տեղում, իսկ օրվա ընթացքում 460 դեպքով աճը համապատասխանում է Իտալիայում օրական 10 000 դեպքով աճին: Միևնույն ժամանակ Իտալիայում օրական աճը երբեք չի գերազանցել 7000-ը, այնպես որ Հայաստանը կորոնավիրուսի աճի տեմպերով արդեն գերազանցել է Իտալիային: Եվ ոչ միայն Իտալիային:

Հայտնի է, որ Իտալիայում վարակի հայտնաբերման ցածր մակարդակ էր, ցավոք, Հայաստանում այն ավելի ցածր է: Իտալիայում կորոնավիրուսի 1 դրական թեստի հաշվարկով կատարվում էր 16 թեստավորում, իսկ Հայաստանում` 5,5, այսինքն՝ 3 անգամ քիչ: Հայաստանում կորոնավիրուսի գրանցման մակարդակը մոտենում է Լոմբարդիային վիրուսի տարածման վաղ փուլում, ինչը նշանակում է, որ Հայաստանի խնդիրները դեռ առջևում են:

Բ. Բաց թողնված հնարավորություններն ու իշխանության սխալները.

Բ 1. Ժամանակի գործոնը

2020 թվականի հունվարի վերջին, պաշտոնական հայտարարությունների համաձայն, Հայաստանում ստեղծվել է կորոնավիրուսի համաճարակի հակազդման հանձնաժողով: Այդ ժամանակ ամբողջ աշխարհում դեռևս գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ավելի քիչ դեպք, քան այսօր Հայաստանում: Այդ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ գրեթե ոչինչ հայտնի չէ, հայտնի չէ նաև՝ արդյոք այդ հանձնաժողովն ընդհանրապես որևէ բան արել է թե ոչ: Հունվարի վերջից մինչև այսօր անցել է 4 ամիս, և դժվար է ասել, որ պատրաստությունների համար ժամանակը չի բավարարել: Ժամանակ կար: Այլ հարց է, որ այն չի օգտագործվել:

Ի՞նչ կարելի էր անել: Նոր և բավականին արագ տարածվող վիրուսի մասին առաջին տեղեկությունների և այդ վիրուսի` Հայաստանում հայտնվելու միջև անցել էր մոտ մեկուկես ամիս: Այս ընթացքում անհրաժեշտ էր նախապատրաստել բոլոր արձանագրությունները և գործողությունները վիրուսի տարածումը կանխելու համար: Հարց է առաջանում, իսկ արդյոք անցյալում նման արձանագրություններ գոյություն ունեցե՞լ են, և եթե այո, արդյո՞ք դրանք կկիրառվեն: Ինչպես էլ լինի, հունվար-փետրվար ամիսներին անհրաժեշտ էր մշակել Հայաստանում համաճարակի տարածման մոդելները, գնահատել ռիսկերն առողջապահության համակարգի և ժողովրդագրության համար: Այդ ժամանակ հարկ չէր լինի փաստարկներ բերելու համար օգտագործել Համաշխարհային բանկի կամ Covid-scenarios-ի որոշ ընդհանուր և պարզեցված սիմուլյացիաներ: Եթե արդեն գոյություն ունենար վիրուսի տարածման մոդել (իսկ մարտ ամսին բոլոր մուտքերն արդեն հայտնի էին և այժմ էլ չեն փոփոխվել), ապա հասկանալի կլիներ, թե այս կամ այն երկրում վարակակիրների որ թիվն է սպառնալի բնույթ կրում Հայաստանի համար և որքան շուտ է հարկավոր փակել սահմանը տվյալ երկրի հետ: Պարզ կլիներ նաև, թե հենց Հայաստանում վարակակիրների որ թիվն է սպառնալիք հանդիսանում և բնակչության որոշակի հատվածի վարակվելուց հետո ինչ արագությամբ կտարածվի կորոնավիրուսը:

Բ2. Պարետատան աշխատանքը

Արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից հետո նշանակվել է պարետ: Պարետի նշանակման անհրաժեշտությունը վիճելի էր. մեծ թվով երկրներում արտակարգ դրություն էր հայտարարվել, շատ վայրերում պարետային ժամ կար, բայց պարետ չկար: Իսկ Հայաստանում կա: Առհասարակ պարետատունն ամբողջ երկրի տարածքում կառավարման լիազորություն չի ունենում: Հիմնականում պարետ նշանակվում է ամրոցում, օկուպացված տարածքում կամ քաղաքում: Հայաստանում պարետ է նշանակվել ազգային մասշտաբով՝ առանց բացատրելու այդ քայլի անհրաժեշտությունը:

Կարելի է ենթադրել, որ վարչապետը ցանկանում էր արտակարգ դրության համար պատասխանատու անձ նշանակել և այդ կարևոր պաշտոնի համար ընտրել է իր թիմից ամենախելացիին: Բայց լուրջ հարցեր է առաջացնում պարետի անձը: Այս պաշտոնին նշանակումը մի մարդու, ում 31 տարին նոր է բոլորել, որն ունի ֆինանսների մագիստրոսի աստիճան, իսկ մինչև 2018 թվականը նրա զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամը, հարցականի տակ է դնում նրա մասնագիտական պիտանելիությունն այս պաշտոնին: Բացի այդ, պարետը ռազմական պաշտոն է: Այդ պաշտոնին ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի նշանակումն է՛լ ավելի շատ հարցեր է առաջացնում: Հատկանշական է, որ երիտասարդ ֆինանսիստ, մանր բիզնեսի սեփականատեր և այժմ երկրի փոխվարչապետը չէր պատկերացնում իր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Վերջապես, փոխանակ զբաղվելու անձնագրային ռեժիմի, արտակարգ դրության և լայն իմաստով անվտանգության հարցերով, անհանգստանում է ֆինանսների մասին և վարչապետին համոզում է բացել տնտեսությունն այն ժամանակ, երբ կարանտինը դե-ֆակտո արդեն փլուզվել էր: Այդ որոշումն արդեն տասնյակ կյանքեր է արժեցել և կարժենա ևս հարյուրավոր կյանքեր:

Ազնիվ մարդը նրա փոխարեն իրավունք չուներ համաձայնելու զբաղեցնել այդ պաշտոնը և խաղալ մարդկանց կյանքերի հետ, իսկ ադեկվատ ղեկավարն իրավունք չուներ այդ պաշտոնին նշանակելու դրան լիովին չհամապատասխանող մարդու:

Բ 3. Պետական ապարատի համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը

Ճգնաժամային իրավիճակները կանխելու համար անհրաժեշտ է շատ գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Այդ թվում՝ դա վերաբերում է անվտանգության ոլորտի բոլոր գերատեսչություններին (ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, բանակ, Արտակարգ իրավիճակների նախարարություն), և իհարկե այս իրավիճակում գլխավոր գերատեսչությանը` Առողջապահության նախարարությանը` բոլոր կոմիտեների, այդ թվում Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի հետ միասին: Բացի այդ, արտաքին գործընկերների հետ կապի ապահովման, նրանց հետ գործողությունների համակարգման, նրանց օգնության տրամադրման կամ նրանցից օգնություն խնդրելու, ինչպես նաև փակ սահմանային ժամանակահատվածում արտաքին տնտեսական հարաբերությունների ապահովման գործում հսկայական դեր է խաղում Արտգործնախարարությունը:

Ավելին, համաճարակը հնարավորություն է ընձեռում անցկացնել ուսումնառություններ` նման զորավարժություններին, այդ թվում՝ դաշտային հոսպիտալներ տեղակայելու պրակտիկայով զբաղվելու, պատերազմի դեպքում վիրավոր զինվորներին փրկելու համար, ինչն առավել քան իրական սպառնալիք է Հայաստանի համար: Դժբախտաբար, ոչ ոք նույնիսկ չի մտածել այս ուղղությամբ:

Բ4. Ներքին քաղաքականությունն ու հասարակության ներգրավվածության պակասը

Հասարակության ներգրավումը կորոնավիրուսի դեմ պայքարին նվազագույն է: Ընդհանրապես ճգնաժամային իրավիճակներում կառավարությունը կարող է օգտագործել կամավորական ռեսուրսները ճգնաժամին ավելի բազմակողմանի պատասխան տալու համար, այդ թվում՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք պետությունն իր ուժերով ի վիճակի չէ լուծել: Իսկ դրա համար շատ կարևոր է հանրային համերաշխության ապահովումը: Կամավորների ներգրավվածությունը կարող է բազմազան լինել. սննդի ապահովում, կարգուկանոնի պահպանում, ժամանակավոր ենթակառուցվածքների կառուցման գործում մասնակցություն, խորհրդատվական ռեսուրսներ և այլն: Անհրաժեշտ է նաև աշխատանք տանել հասարակական կարծիքի առաջնորդների և ոլորտային փորձագետների հետ, այդ թվում՝ փորձագետների հետ սփյուռքից, նամանավանդ Իտալիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից, որտեղ ավելի վաղ են բախվել խնդրին և դրա մասին գիտեն ավելի շատ, քան Հայաստանում: Վերջին երկու ամիսները ցույց են տվել, որ նման մասնագետներ կան, նրանք կարող են հրապարակային խոսք ասել, բայց նրանց մասնակցությունը սահմանափակվել է զուտ սոցիալական ցանցերում արված հաղորդագրություններով:

Բ5. Բնակչության իրազեկում և հաղորդակցություն հասարակության հետ

Համընդհանուր մարտահրավերի պայմաններում հասարակության համախմբում տեղի չունեցավ: Հասարակական կարծիքի հետ գրագետ աշխատանք, տարբեր մակարդակներում հասարակությանն իրավիճակին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն անցկացվել: Արդեն ապրիլին համաճարակի հարցով հասարակության հետ հաղորդակցությունը կորել էր: Հասարակությանը տեղեկատվություն հաղորդող անձանց շրջանակը շատ նեղ էր: Ամենահաճախը այդ գործով զբաղվում են վարչապետը, փոխվարչապետ-պարետը և առողջապահության նախարարը (այդ թվում՝ մամուլի քարտուղարների օգնությամբ, ինչը վերջին ժամանակներս ավելի հաճախ է տեղի ունենում): Սակայն ուշադրության այսպիսի կենտրոնացումը բացասական արդյունք է տվել. հաջողությունների բացակայությունն ասոցացվում է հենց այս մարդկանց հետ:

Բ6. Կարանտինի իրականացման ապահովում

Բնակչությունը չէր հետևում կարանտինային քայլերին: Իշխանություններն առավելագույն խիստ կարանտին էին հայտարարել, այդ թվում՝ առավելագույն ցավալի տնտեսության համար: Սահմանափակվել էր մեծ թվով ձեռնարկությունների գործունեությունը: Որպես հետևանք՝ Հայաստանի տնտեսությունը հսկայական վնաս կրեց, ավելի մեծ, քան Հարավային Կովկասի իր երկու հարևանները: Դա զարմանալի է. Հայաստանը չունի Վրաստանի պես մեծ զբոսաշրջային սեկտոր և այնքան կախված չէ վառելիքի գներից, ինչպես Ադրբեջանը: Սակայն անգամ այս տնտեսական մեծ վնասը ոչ մի օգուտ չբերեց առողջապահական ոլորտին: Վնասը շատ ցավալի էր, և կառավարությունը ստիպված եղավ բացել տնտեսությունը:

Բ7. Տնտեսություն

Կարանտինը տնտեսական ակտիվության անկման պատճառ դարձավ: Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության 9.3% աճի ֆոնին մարտ ամսին այն անկում ապրեց 4.4%-ով, իսկ ապրիլին` 17.2%-ով: Այսպիսով՝ աճի տեմպերի անկումը գերազանցել է ՀՆԱ-ի մեկ քառորդը: Դժվար է ասել, թե ինչու է դա տեղի ունեցել: Միգուցե դա պայմանավորված է սխալ կառավարմամբ և տեղի ունեցող իրադարձությունների և կարանտինի պայմաններում ներքաղաքական լարվածության աճով, կամ գուցե նրանով, որ կարանտինը ծայրահեղ ցավալի էր տնտեսության համար:

Գ. Սահմանների փակումը. ինչո՞ւ վիրուսը տարածվեց Հայաստանում

Հայաստանը փակ սահմաններով երկիր է, բավականին մեկուսացած, ոչ տրանզիտային, զբոսաշրջիկների էլ զանգվածային մասշտաբներով չի ընդունում, այնպես որ դժվար էր կանխագուշակել, որ կորոնավիրուսն այստեղ այս մասշտաբներով կաճի: Սակայն Հայաստան վարակի զանգվածային դեպքերի ներկրում տեղի ունեցավ Իտալիայից, որը 2020 թվականի մարտին դարձել էր համաճարակի էպիկենտրոնը: Եթե Վրաստանը Իտալիայի հետ սահմանը փակել էր մարտի 6-ին (ինչը արդեն ուշացած ժամկետ էր), ապա Հայաստանը դա արել է միայն մարտի 15-ին: Այդ պահին Իտալիայում կորոնավիրուսից արդեն մահացել էր 1809 մարդ, վարակվածների թիվը գերազանցել էր 25 000-ը, վարակվածների ամենամեծ կուտակումը Լոմբարդիայում էր:

Հենց 2020 թվականին Ryan Air ավիաընկերությունը սկսեց Երևան-Միլան թռիչքները, որը պետական լուրջ դոտացիա էր ստանում, և կառավարութոյւնը չէր ցանկանում հրաժարվել դրանցից, մինչև մարտի 11-ին ավիաընկերությունն ինքը հայտարարեց թռիչքների չեղարկման մասին:

Հատկանշական է, որ Իրանի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ սահմաններն ավելի շուտ էին փակվել, Իրանի հետ սահմանի փակման պահին այնտեղ կորոնավիրուսից մահացել էր 19 մարդ (100 անգամ պակաս, քան Իտալիայում): Մոտեցումների տարբերությունը հետո էլ էր դրսևորվում, ինչը հուշում է, որ համաճարակի աղբյուրների հետ հաղորդակցության պահպանումը պայմանավորված է եղել Հայաստանի ղեկավարների մասնավոր արտաքին քաղաքական նախասիրություններով և ոչ թե Հայաստանում բռնկումը կանխելու անհրաժեշտությամբ:

Դ. Ամփոփում

Ցավոք, կորոնա-ճգնաժամի պատճառով Հայաստանը շատ ծանր իրավիճակում է հայտնվել: Այն ժամանակը, որը կար Հայաստանում համաճարակի զարգացումից առաջ, արդյունավետ չի օգտագործվել: Հարկավոր էր իրականացնել անհրաժեշտ իրերի և սարքավորումների գնումներ, ստեղծել արդյունավետ խորհրդատվական մարմիններ ՝ ճգնաժամին դիմակայելու և որոշումներ կայացնելու մեխանիզմներ մշակելու համար և այլն:

Ե. Ենթադրություններ

Սկզբնական փուլում առողջապահության ոլորտը կարողանում էր հետևել վարակվածների շփման շղթային և մեկուսացնել վարակակիրներին, սակայն վարակվածների թվի արագ աճի հետ համակարգը չկարողացավ նույն արդյունավետությամբ գործել արդեն ապրիլի երկրորդ կեսից: Այստեղ խնդիրն ինստիտուցիոնալ է և վերաբերում է ոչ միայն առողջապահությանը, այլ նաև պետական կառավարման այլ համակարգերին: Թվում է, թե Հայաստանում համաճարակը զսպելու ներուժը եղել է, բայց այն չի օգտագործվել: Այսօր հիմնական հույսը եղանակն ու դիմակ կրելն է, բայց այստեղ էլ համոզվածություն չկա, որ դա բավարար կլինի: