Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
ԱԺ-ում 2019 թվականի դատախազության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե որտեղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։
Ուրիխանյանը նշեց, որ բազմիցս է այս մասին հարցրել, իրեն պատասխանել են նաև դատախազությունից, որ առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվություններում:
«350 հազար անգամ հարցրել եմ հիմնադրամի հաշվետվությունների հետ ի՞նչ գաղտնի տվյալ պետք է լինի»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Դուք համադրել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվ և վերցրել եք հիմնադրամի կայքից համապատասխան տվյալներ, դրանց մեջ տեսել եք հակասություն և այս հակասությունը ներկայացնում եք, պահանջ եք ներկայացնում իրականացնելու քրեական վարույթ, բայց քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չկա առնվազն մեկ պարզ պատճառով՝ հիմնադրամի մուտքերը այդքան պարզ մեխանիկական հաշվարկով չեն»։
Դավթյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է պատգամավորի ձևակերպումը գաղտնի ծախսերի մասին։ «Առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում։ Գաղտնի տվյալները բացառապես մուտքերին են վերաբերում, իսկ որ մուտքերում գաղտնի տվյալներ կլինեն, կարծում եմ, որ Դուք շատ լավ պիտի իմանայիք, որովհետև մենք ունենք այնպիսի աշխատողներ, որոնց տվյալները գաղտնիք են, նրանց քանակը գաղտնիք է, այդ տվյալները չեն կարող հրապարակվել, հետևաբար՝ այդ մուտքերն այստեղ չէին կարող երևալ», - ասաց Դավթյանը։
Նա ընդգծեց, որ Ուրիխանյանը հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել, իսկ խորհուրդը լայն լիազորություններ ուներ, ինչը վկայում է, որ պատգամավորն ուներ բոլոր հնարավորություններն այդ պարզաբանումները ստանալու։
Ուրիխանյանն էլ հակադարձեց, որ իրեն պետք չէ նկարագրել՝ լիազորություններ ունե՞ր, թե՞ չուներ։ «Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, կոռուպցիայի հետ կապված պայքարի առաջամարտության շրջանակներում պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները, ամեն ինչը։ Էլի եմ ասում՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպիտի ունենա»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ մուտքերի մասով գաղտնիության մասին չի հարցրել, հարցրել է՝ որտե՞ղ են գումարները: «1.9 մլրդ վարչապետի երկու օր առաջ փոխանցված փաստաթղթից եմ մեջբերում անում, էդ 1.9 մլրդի չափով գաղտնի ծառայողներ ու աշխատողներ ունե՞ք ՀՀ-ում: Չբռնեիք, կառավարությունով ինձ չհանեիք հոգաբարձուների կազմից, որ ես էլ իմ լիազորություններն օգտագործեի: Որտե՞ղ են հիմնադրամի գումարները»,- շեշտեց պատգամավորը:


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...