Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026 United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունը
Արցախ

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին

Արցախի Քաշաթաղ շրջանի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը մարզաբանում է տարածել՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իրեն պաշտոնից ազատելու հետ:

Նրա տարածած հայտարարությունում ասվում է. «Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին՝ պատրվակ բերելով վերջինիս կողմից հակահրդեհային միջոցառումների ձախողումը։ Ս․ Սարգսյանը դա համարել է «սոսկ պատրվակ» իրեն պաշտոնից ազատելու համար։

Սիրելի՛ քաշաթաղցիներ,

• Այսօր շատերիդ պես սույն հղման տակ գտնվող տեսանյութից տեղեկացել եմ, որ ազատվել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։

• Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են իրապե՛ս նոր Քաշաթաղի իմ առաջարկած տեսլականին եւ ինձ հետ՝ որպես մեկ թիմ, աշխատել ու չարչարվել են հանուն դրա իրականացման։ Այս պահին նպատակահարմար չեմ կարծում մանրամասն թվարկելը, թե միասին ինչ աշխատանքներ ենք կատարել մեր տեսլականի ճանապարհին․ մեր շրջանը փոքր է, իմ պաշտոնեական ու արտապաշտոնեական շփումներն էլ եղել են շատ անմիջական, ուստի իրականացված աշխատանքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունեցել է ձեզնից յուրաքանչյուրը։

• Պաշտոնավարելուս ընթացքում քանիցս ասել եմ, որ Քաշաթաղի ու առհասարակ հայոց հայրենիքի համար աշխատանքն ինձ համար երբեք պայմանավորված չի եղել պաշտոնի առկայությամբ, ինչպես նախորդ եւ ներկա սերունդների շատ ու շատ «քաղաքական առեւտրականների» դեպքում։ Ասելուց զատ՝ ես սա ապացուցել եմ նախքան պաշտոնավարումս իմ գործունեությամբ եւ կապացուցեմ նաեւ պաշտոնավարումիցս հետո իմ առաքելությամբ։ Հանուն մեր շրջանի իմ հասարակական գործունեությունը շարունակվելու է, ինքս լինելու եմ Բերձորում՝ ձեր կողքին։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ջանք թափելու եմ, որ կյանքի կոչվի քաշաթաղյան իմ նախագիծ-հոգեզավակներից մեկը՝ գյուղատնտեսական քոլեջի հիմնումը՝ հաշվի առնելով, որ Բերձորում վերջինիս կառուցման գաղափարը բացառապես պայմանավորված էր իմ անձով։

• Քանի որ շատ եմ հարցեր ստանում նաեւ բուն պաշտոնանկությանս, դրա պատճառների եւ դրսեւորման ձեւի մասին, հստակորեն ուզում եմ ասել, որ Քաշաթաղի, նրա բնակիչների հանդեպ սերը եւ ՀՀ-ում ու ԱՄՆ-ում ապրած եւ աշխատածս տարիներին ձեռք բերած միջմշակութային փորձառությունս թույլ են տալիս ներողամիտ ժպիտով վերաբերվել այդ ամենին։

Հակահրդեհային միջոցառումների «ձախողումը» սոսկ պատրվակ էր ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Սա պարզ է յուրաքանչյուրիս համար, սա ապացուցելուն պատրաստ եմ ցանկացած հարթակում ու ձեւաչափով՝ մանավանադ այլեւս չունենալով պաշտոնի բերմամբ առկա էթիկական սահմանափակումները։

• Պա՞րզ էր արդյոք ինձ համար այս սցենարը։ Անշուշտ, այո՛։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ ունեցել եմ սրտացավ խորհրդատուներ, որ հորդորել են ինքս առաջինը հեռանալ պաշտոնից։ Ես դա չեմ արել, որովհետեւ էությամբ դասալիք չեմ, իմ հանդեպ ցուցաբերված ժողովրդական վստահությունը մանրադրամի վերածող «քաղաքական առեւտրական» չեմ։

• Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավատացնել բոլորիդ, որ ըստ անհրաժեշտության՝ շարունակելու եմ լինել յուրաքանչյուր քաշաթաղցու կողքին՝ ի պաշտպանություն ձեր հասարակական, տնտեսական եւ քաղաքական իրավունքների։ Փոքր-ինչ ձեւափոխելով մի հայտնի հրաժարականի տեքստ՝ կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Քաշաթաղի համար…

#ՈւժեղՔաշաթաղ #StrongKashatagh»։