Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը միաձայն ընդունեց համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մասին օրենքների փաթեթը․ խոսքը 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների, ասել է թե՝ մեծ քաղաքների մասին է։
Դրանով հասկանալի է դառնում, թե ինչու է իշխանությունը տեռոր սկսել համայնքապետերի դեմ։ Նրանց դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը, կարծես, արդյունք չի տալիս՝ հրաժարական չեն տալիս։ Հիմա իշխանություններն անցել են կոմպրոմատների միջոցով ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծելու մեթոդին։
Տեղեկացանք, որ Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել՝ անելիքները հասկանալու համար։ Գործող համայնքապետերից ազատվելուց հետո կհայտարարվեն նոր ընտրություններ, եւ համամասնական ընտրակարգով հնարավոր կլինի ՏԻՄ-երում իշխանություն վերցնել ու դիրքավորվել գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։
Բանն այն է, որ համամասնական ընտրակարգի պարագայում ժողովուրդն ընտրություն է կատարելու ոչ թե անհատ թեկնածուների, այլ քաղաքական ուժերի միջեւ, եւ այստեղ Փաշինյանի առջեւ մանեւրի լայն հորիզոն կբացվի, գործի կդրվի կրկին սեւ-սպիտակի բաժանումը։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանական թեկնածուները չունեն այնքան հեղինակություն, որ միայնակ հաղթեն, ինչպես եղավ Կապանում եւ Աբովյանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...