Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարի խոսնակին:
««Հետք» լրատվականը հոդված է հրապարակել, որում նկարագրված է COVID-19֊ով վարակված ամուսինների պատմությունը։ Ըստ հրապարակված հոդվածի` կորոնավիրուսով հիվանդացած Արման Բաբաջանյանը 10 օր հոսպիտալացված է եղել, սակայն բուժումը կիսատ թողնելով, նրան տուն են ուղարկել։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն, անդրադառնալով հոդվածին, չի հերքել լրատվականի հրապարակած հարցազրույցում տեղ գտած փաստերը՝ նշելով․ «Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի 10-րդ օրը, մայիսի 24֊ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ»։
ԱՆ մամուլի խոսնակը, փաստացի հաստատելով այս ամենը, հանդիմանում է լրատվամիջոցին, իր խոսքում հավելելով, որ դեմ է, որ պացիենտները բժշկական հարցեր պարունակող տեղակատվություն տարածեն։ Լրատվականն, իր հերթին, գործել է էթիկայի և լրատվության կանոնների համաձայն՝ ունենալով հավաստի տեղեկություն և հարցազրույց տվող կողմի համաձայնություն։
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը»։


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...