Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Հայաստան

Բուժումը կիսատ թողած դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ առողջապահության նախարարին

 

Մայիսի 23-ին և 24-ին սկսեցին զանգվածաբար հիվանդներին դուրս գրել, մեր բաժանմունքից մոտ 15 անձի դուրս գրեցին: Ես հարց եմ ուզում տալ նախարարին․ այդ մարդիկ, որ դուրս են գրվել, թեստավորված, դրական պատասխան ստացածները և ընդհանրապես չթեստավորվածները, իրենց հաղորդած վիճակագրության մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում։ Առողջացածների մե՞ջ են, թե՞․․․ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը։

«Այդ 15 հոգին անելանելի վիճակում էին։ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում։ Ասում էր՝ ո՞նց մեկուսանամ մեկ սենյականոց բնակարանում, որ տղայիս ընտանիքին չվարակեմ։ Մյուս մարդիկ էլ նույն խնդրին էին բախվելու, ապրում էին իրենց ընտանիքների հետ։ Միևնույնն է, դուրս գրեցին բոլորին։ Զարմանալի չէ, որ վարակակիրների թիվը կտրուկ աճում է», պատմել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական, Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանը։

Արամ Բաբաջանյանը ջերմություն զգացել է մայիսի 9-ին, պոլիկլինիկայի բժշկի հետ է խոսել, որը հուսադրել է, թե իր կարծիքով վիրուս չկա։ Մայիսի 12-ին կնոջ հետ գնացել է «Վարդանանց» ԲԿ թեստ հանձնելու։ 20 հազարական դրամ են վճարել արագ թեստի համար։ Ասել են՝ բացասական է։ Ջերմությամբ պայմանավորված վճարել եւ սոնոգրաֆիա են արել։ Ասել են՝ նորմալ է։ Վերադարձել են տուն, ջերմությունը չի իջել, որոշել են կրկին թեստ հանձնել նույն ԲԿ-ում, այս անգամ վճարել են 25 հազարական դրամ։ Պատասխանը դրական է եղել։ Վարակվածներին տեղափոխել են օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։

Նախկին պատգամավորը պատմել է նաեւ, որ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե․

«Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։ Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ բաժնին սպասարկում էր մեկ բուժքույր, որը բաժանմունքի բոլոր հիվանդներին ներարկում էր կատարում, դեղեր էր տալիս և բոլորի կանչերին արձագանքում։ Բուժքույրերը երիտասարդ աղջիկներ էին, ուսանողներ և ինչպես հասկացա, այն ժամանակ չէին վարձատրվում»։

Արամ Բաբաջանյանի խոսքով հիպերտոնիա ունեցող կինը գիշերը վատացել է, սակայն մինչև առավոտ ոչ մեկին չեն կարողացել տեղեկացնել։ Առավոտյան ասել են՝ սրտաբան է պետք, որին մինչև դուրս գրվելը՝ շուրջ 5 օր, այդպես էլ չեն տեսել։

Երկկողմանի թողաբորբով տուն վերադարձած Բաբաջանյանը պատմել է նաեւ, որ ստիպված պարբերաբար զանգահարում են պոլիկլինիկա, որտեղից որոշակի օգնություն կամ պարզաբանում իրենց վիճակի մասին չեն ստանում։ Պայմանավորվել են հիվանդանոցում աշխատող մի բուժքրոջ հետ, որն այցելում եւ ներարկումներ է անում։

«Նորից պետք է արյան անալիզ հանձնենք, համակարգչային տոմոգրաֆիա անենք։ Դա որտե՞ղ պետք է անեն, ո՞վ պետք է անի, ո՞նց պիտի արվի, մենք կարո՞ղ ենք դուրս գալ, գնալ պոլիկլինիկա, թե՞ չենք կարող։ Այդ հարցերի պատասխանը չկա։ Ոստիկանությունից եկան, զգուշացրին, որ տունը մնանք։ Ասում եմ՝ լավ, մնանք, բայց մեզ բժիշկ էլ է պետք։ Ասում է՝ մեր գործառույթը չի։ Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Կասկածներ ունեմ, որ ստացված բուժման արդյունքում նաև այլ խնդիրներ են առաջացել ինձ մոտ։ Որքան էլ դիմեցի հիվանդանոցի ղեկավարությանը, այդպես էլ չստացա իմ էպիկրիզը, այն ինչ ինձ տվեցին, ձեռագիր երկու տող է, որը իրականում իմ ստացած բուժմանը չի համապատասխանում», ասել է Արամ Բաբաջանյանը։