Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, մեր տեղեկություններով որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու. Արայիկ Հարությունյան
Կարծում եմ, որ առաջիկա չորս օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման խնդրին:
«Մեր տեղեկություններով ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու, մենք թեև ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք նման միջոցառումներ չիրականացնել, բայց ունենք այդպիսի տեղեկություններ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը հորդորեց զերծ մնալ նման միջոցառումների կազմակերպումից: «Վերջին զանգը մեր շրջանավարտների կյանքում շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման հնարավորություններ ունենալու դեպքում մեկ օր կնշանակենք և միասին կնշենք այդ օրը»,-ասաց նա:
Նախարարը նաև անդրադարձավ սրբավայրերին և նշեց, որ նախորդ շաբաթը մասնավորապես Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայակա կուտակումներ են եղել և խնդրեց, որ ոստիկանությունը հսկողություն իրականացնի և թույլ չտա նման կուտակումներ, քանի որ դրանք դառնում են վարակի տարածման աղբյուր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց որ պետք է դպրոցի տնօրենների և համայնքի ղեկավարների համար պատասխանատվություն սահմանել:


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...