Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը Երևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ. ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը Քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերը Իրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել Հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներ Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. ԱրաղչիՈւկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին
Մամուլ

Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն:

Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության:

Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տեւում են մինչեւ ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը եւ չեն էլ թաքցնում դա:

Վառ օրինակը երեկ՝ մայիսի 26-ին էր, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվում էր Երկրապահ կամավորական միությանն անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Եվ չնայած գլխադասային հանձնաժողովում այդ հարցը դրական եզրակացություն էր ստացել, սակայն նիստի ժամանակ այն բուռն քննարկվեց մի քանի ժամ, եւ դեմ էին արտահայտվում հենց իմքայլականներից մի քանիսը, որն էլ առաջացրեց անգամ ընդդիմության վրդովմունքը:
Նկատենք, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Երեկ՝ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերեւս նման երեւույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:

Պատահական չէ, որ երեկ՝ ավագանու նիստի ժամանակ, երբ կրկին իշխող խմբակցությունից Գրիգոր Երիցյանը շեղվեց օրակարգից, Հայկ Մարությանը նշեց. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք, արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ո՛չ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»:

Մեզ փոխանցեցին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խմբակցությունում այս իրավիճակն է, եւ ամեն ինչ թողել են ինքնահոսի՝ ով ինչպես ցանկանում, քվեարկում է, ով ինչ ուզում, անում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում