Նոր ճակատով գրոհ իշխանության դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ գործող իշխանությունը բազմաշերտ է եւ կազմված է տարբեր շրջանակներ ներկայացնող ներկայացուցիչներից, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տվյալ շրջանակներն իրենց «փայն» էին ցանկանում ստանալ իշխանական «տորթից», ինչի մասին, ի դեպ, վերջերս խոսեց նաեւ վարչապետը։
Իշխանափոխությանն աջակցած շրջանակների մեջ առանցքային դերակատարություն են ունեցել արեւմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներն ու անհատները, մասնավորաբար, այսպես կոչված, «սորոսականները»։
Արդյունքում այդ միավորներից շատերն ընդգրկվեցին գործադիրում, մի զգալի հատված՝ նաեւ օրենսդիրում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանափոխությունից երկու տարի անց, սակայն, այսպես կոչված, «սորոսականների» եւ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, եւ տարբեր հարցերի շուրջ տեղի են ունենում բավականին լուրջ բախումներ։
Կառավարության մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունից նշյալ անձանց աստիճանաբար օտարելու գործընթացին։ Մի քանի ազատումներ արդեն եղել են, սակայն շարքը շարունակական է լինելու:
Այս հանգամանքը նյարդայնացնում է նշյալ շրջանակներին, եւ հենց դրանով է պայմանավորված, որ դրանց որոշ ներկայացուցիչներ ակնհայտ գրոհ են սկսել Փաշինյանի եւ նրա թիմի դեմ՝ դարձնելով բացահայտ թիրախ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում