Իշխանությունն ինքն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա․ Արծվիկ Մինասյան
Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ հենց առաջիկայում էլ լինի: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ-ն դուրս է մնացել ներքաղաքական զարգացումներից, մինչդեռ արտախորհրդարանական որոշ ուժեր փորձում են հայտ ներկայացնել, մասնավորապես՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՅԴ-ի՝ քաղաքական զարգացումներում չլինելու մասին հայտարարությունը գուցե օրվա քաղաքական իշխանության և որոշ մարդկանց ցանկությունն է, բայց դա այդպես չէ․
«Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է, ծավալում է, և ծավալելու է, որովհետև ՀՅԴ գործունեությունը պայմանավորված չէ միայն խորհրդարանում տեղ ունենալով կամ կառավարությունում լծակներ ունենալով: ՀՅԴ-ն իր անելիքն անում է. անգամ կորոնավիրուսի պայմաններում ՀՅԴ Բյուրոն հայտարարությամբ կոչ արեց համայն հայությանը՝ աջակցել ՀՀ-ում կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին: Մեկ անգամ իշխանության կողմից լսե՞լ եք շնորհակալություն»,- հարցրել է նա:
Դաշնակցական գործչի խոսքով՝ հիմա, երբ քաղաքական ակտիվություն կա, բնականաբար մարդկանց իրավունքն է՝ ձևավորելու, առաջ տանելու օրակարգեր․
«Մենք ունենք մեր օրակարգը՝ Հայաստանի հզորացումը, ժողովրդավարացումը, անվտանգության բարձրացումը, համահայկական համերաշխության մթնոլորտում իսկապես վերափոխումներ իրականացնելը: Համագործակցության հնարավորություններ այլ ուժերի հետ մենք բնականաբար տեսնում ենք, և առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն կխոսենք»:
Հարցին՝ Վանեցյանի, Մինասյանի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ է, Մինասյանը արձագանքել է. «Մենք բոլորի հետ, բացառությամբ այն անձանց, որոնք գաղափարական տեսակետից հակասության մեջ են, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսից, բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:
Դիտարկմանը, թե կարող է, ենթադրաբար, լինել օրակարգ՝ համախմբել և այս իշխանությանը հեռացնել, այդ բևեռում տեսնու՞մ է Դաշնակցությունը, Մինասյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանությունն ինքն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա, համենայն դեպս՝ իր վարքագիծը դա է ցույց տալիս: Երկրորդ՝ այո, դա կարող է դառնալ քաղաքական օրակարգ, և արդեն որոշ շրջանակներ ներկայացնում են, բայց թե ինչպիսի ձևաչափով դա կլինի, և որ հարցերը օրակարգի առաջին պլան կմղվեն, դրանք արդեն քննարկման թեմաներ են: Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ հենց առաջիկայում էլ լինի»,-ասել է Արծվիկ Մինասյանը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում