Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Ճաղարյան
Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել եմ «Ազգային» (National Carrier) և «Դրոշակակիր» (Flag Carrier) հասկացողությունների միջազգային ձևակերպումներին:
Հիշեցնեմ, որ բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«ՀԱՅԿԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ) ԱՎԻՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Հատվածներ ՀՀ Կառավարություն ներկայացված «ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգից)
Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել եմ «Ազգային» (National Carrier) և «Դրոշակակիր» (Flag Carrier) հասկացողությունների միջազգային ձևակերպումներին:
Հիշեցնեմ, որ բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
«Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը:
Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ: (ICAO doc.9626 art. 5.1)
Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված:
Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը`
Քաղաքական Ոլորտում
- Քաղաքական անկախություն;
- Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում;
- Կապ արտերկրի հետ;
Տնտեսական ոլորտում`
- Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);
- Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;
- Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;
- Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;
- Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;
- Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;
- Լրացուցիչ պետական եկամուտներ
Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում:
Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է
Հարցերը կարող եք ուղղել նաև նրան
Հաջորդ գրառմանս կանդրադառնամ Ազգային Հարստություն հանդիսացող Օդաչուների, ավիացիոն ինժեներների, օդային երթևեկության կարգավարների (դիսպետչերներ) իրական արժեքին, պատրաստության և կայացման ծախսերին ու կարևորությանը»։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում