Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները 24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը Երևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ. ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը Քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերը Իրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել Հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներ

Դեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. ԱրաղչիՈւկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ
Հայաստան

Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Ես վերջերս ամաչում եմ, որ զարմանում եմ, բայց նույնիսկ ինձ համար էր շատ անսպասելի, որ չի անցնի մեկ ամիս և այս հիմնարկից և նոր տնօրենից այսքան դժգոհություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների դժգոհություններին:

Վարդանյանը նշեց, որ մասնակցել է տնօրենի մրցույթին, որի ժամանակ երկու թեկնածու են ընտրվել, որին հաջորդելու էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական որոշումը: «Բոլորս գիտենք՝ ինչեր տեղի ունեցան վերջին մեկ-երկու ամսիների ընթացքում՝ կապված թափառող կենդանիների վնասազերծող ՀՈԱԿ-ի և հետագայում արդեն կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանի և քաղաքապետի կամ նրա կնոջ միջև: Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը շատ գռեհիկ, շատ ցածրորակ արտահայտություն իրեն թույլ տվեց, երբ ԲՀԿ-ից տիկին Առաքելյանը հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա, ասաց՝ դե աղջիկներն իրար մեջ ինչ-որ բան չեն կիսել: Աղջիկներ ասելով՝ նկատի ուներ իր կնոջը և կանաչապատման հիմնարկի նախկին տնօրեն պարոն Բեգոյանին: Այստեղ խորը միտում եմ տեսնում այս աշխատակիցների հետ կապված, որոնք պաշտպանել են նախկին տնօրենին»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ կապված միշտ դժգոհություններ եղել են դեռևս թափառող կենդանիների ՀՈԱԿ-ից, բայց այս պահին այն, ինչ կատարվում է այս աշխատակիցների հետ, պարզապես անթույլատրելի է: «Ես նոր աշխատակիցների հետ էի զրուցում, ինձ ասացին, որ սենյակ մտնելուց նոր տնօրեն պարոն Աղայանը հրահանգում է, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, որի իրավունքը որևէ մեկը չունի, սա անթույլատրելի, վատ վերաբերմունք է աշխատակիցների նկատմամբ»,- ասաց նա և հավելեց, որ հեռացվածների մեջ կա հղի կին:

«Ուզում եմ հիշեցնել, պարոն Աղայան ջան, մրցույթի ժամանակ Ձեր հարցերից մեկը հղիության արձակարուրդին վերաբերող հարցերն էին, խնդրում եմ վերհիշեք, թե այդ հարցերին ինչ եք պատասխանել, հղի կնոջը չի կարելի ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի և նրա կնոջ կապվածություններին բոլոր նորաստեղծ հիմնարկների հետ, Թեհմինա Վարդանյանն ընդգծեց, որ դա ակնհայտ է: «Թող որևէ մեկը չփորձվի սա մեկնաբանել որպես աշխատանք, այդ թվում՝ քաղաքապետը, որն ասում է՝ իմ կինն ինձ օգնում է: Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ, ներողություն արտահայտությանս համար, քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ, պաշտոնյա չէ: Արդեն երկու տարին լրանում է, մենք ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին, եթե ինչ-որ մեկը սա նորմալ է համարում, ես առնվազն համարում եմ աննորմալ: Սա խդնիր է, կարծում եմ քաղաքապետը վերջիվերջո իր կնոջը որոշակի չափերի մեջ պետք է պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է և որևէ մեկը քաղաքապետից բացի իրավասու չէ հրահանգներ տալ՝ նրանց աշխատանքների հետ կապված, ուր մնաց՝ տնօրեն նշանակի, տնօրեն հանի»,- ասաց նա և հավելեց, որ մեկ տարի քաղաքապետը հերքեց, թե նման բան չկա, բայց դա այդպես չէ։

«Ես տեսել եմ քաղաքապետի կնոջը քաղաքապետարանում, երբ մեքենան ծառայողական կայանում էր, որտեղ կայանում են միայն աշխատակիցների մեքենաները և միայն մեկ տարի անց, երբ արդեն ամեն ինչ ակնհայտ դարձավ, քաղաքապետը սկսեց կծկտուր ասել, որ իր կինն օգնում է, ներդրումներ է բերում: Այդ ներդրումների պատմությունն էլ կբացահայտվի, ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել, բայց այդ ներդրումներում էլ ոչինչ հարթ չէ, այնպես չէ, որ քաղաքապետի կամ առավել ևս նրա տիկնոջ ձեռքբերումն է: Ես խնդրում եմ, որ ամեն ոք մնա իր տեղում, ամեն մարդ իրականացնի իր գործառույթները, այդ թվում՝ քաղաքապետը և իր կինը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին, նա նշեց, որ ինքը հստակ միտում է տեսնում: «Ես շատ զայրացել եմ, անմիջապես քաղաքապետարան հասնելուն պես գրավոր դիմումով պահանջելու եմ տրամադրել հստակ հիմքեր, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են գործազուրկ, հատկապես այս իրավիճակում»,- նշեց նա: