Դատական համակարգը պատրաստում են մեծ անօրիկանությունների
Փաշինյանը դատական համակարգը պատրաստում է մեծ անօրիկանությունների։ Նա հրապարակային հրաժարվեց վեթինգի և բարեփոխման այլ տարբերակներից այն պահին, երբ արդեն ձևավորել էր ու ավարտին հասցրել դատավորների վերահսկման մեխանիզմները։
Դրանք կոչված են կատարելու Փաշինյանի քաղաքական պատվերները, ոչ միայն բուն մարտի 1-ի գործերով, այլև դրան այս կամ այն կերպ առնչվող գործերի, հորինած դրվագների հետ։
Սրանց նաև վերապահված է վճռորոշ դերակատարում այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման, Սիլվայական կաշառքների, պաշտոնեական դիքրի չարաշահումների գործերով։
Փաշինյանին իշխանությունը մի որոշ ժամանակ պահելու համար պետք է դատաիրավական շոու, և հենց այդ պատճառով նա գնում է «ընտրյալ դատավորների» սեփական թիմ ունենալու վտանգավոր ճանապարհով։
«Ընտրյալ դատավորների» թիմը ամբողջական տեսքի բերելու համար Փաշինյանին անհրաժեշտ էր ժամանակ՝ շատ կարևոր ժամանակ դատավորների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները մշակելու և աշխատացնելու համար։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս վերահսկողության մեխանիզմներից մեկն էլ իրականացվում է դատական դեպարտամենտի եւ ԲԴԽ-ի միջոցով։ Որպես ազդեցության մեխանիզմ կիրառվում է դատական դեպարտամենտում ժամանակին աշխատած դատավորների ծառայողական աստիճանով առաջխաղացումը։
Ի միջիայլոց, նրանց թվին դասվում է դատավոր Վահե Միսակյանը, որը երկար տարիներ աշխատել է դատական դեպարտամենտում, իսկ այժմ հայտնվել է «ընտրյալ դատավորների» շարքում։ Դատական դեպարտամենտի աշխատակիցների մի մասի վրա էլ հարուցված են քրեական գործեր, որոնք պահվում են դատախազության կողմից, որպեսզի պահպանվեն ազդեցության լծակները վերջիններիս նկատմամբ:
Արթուր Գասպարյան


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում