Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի Բաղդասարյան Ռուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքը ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի Պռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է Ինդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ Կիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելու Մեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Իրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ Զեյդիին Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներով

Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. ԱրաղչիՈւկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես Ներսիսյան
Հայաստան

Թամրազյանը երկուշաբթի պատասխան կտա. հանրությանը հուզող բոլոր հարցերը նրան տրվելու են, դեռ մի բան էլ ավելի․Ջուլֆալակյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը տարօրինակ է համարում մարզիկների` ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին սատարելու հանգամանքը: Հայտարարությունը տարածած մարզիկների մի մասը, ըստ նրա, առանց Թամրազյանին ճանաչելու են խոսում նրա բարձր որակների մասին:

«Յուրքանաչյուր մարզիկ ինքը պետք է իր արածների համար պատասխան տա: Անհրաժեշտ է խորապես եւ լրջորեն ճանաչել մարդուն, նախքան նրան սատարող տեքստ հրապարակելը: Այդ հայտարարության մեջ խոսվում է մարդկային բարձր արժեքներից: Նրանք, ովքեր տարածել են այն, խորապես կասկածում եմ, որ փոխնախարարին վաղուց են ճանաչում: Իսկ, որպեսզի կարողանաս մարդու բարձր տեսակի մասին խոսել, պիտի նրան լավ ճանաչես»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Մեր ունեցած տեղեկություններով` որոշ անվանի մարզիկներ դժգոհել են, ասելով, թե իրենց ստիպում են Թամրազյանին սատարող խոսքեր գրել իրենց սոցիալական էջերում: Մարզիկները նշել են, որ չեն ցանկանում մտնել քաղաքական խաղերի մեջ: Ջուլֆալակյանը չժխտեց, որ այսպիսի խոսակցություններ եղել են.

«Մարզիկների հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել: Այո, նրանք ասացին, որ չեն մտնելու քաղաքական խաղի մեջ: Կան սպորտսմեններ, որոնց Թամրազյանը պարզապես չէր կարող որեւէ բան պարտադրել, նման հնարավորություն նա չունի»: Ջուլֆալակյանը հորդորում է մարզիկներին հարցնել, թե կոնկրետ ո՞վ է նրանց ասել, որ սատարեն ԿԳՄՍ փոխնախարարին: Մի մարդու, որն արդեն երկու անգամ հրավիրվում է Ազգային անվտանգության ծառայություն:

«Տիտղոսակիր մարզիկներին կարելի է հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց աջակցությունը»,- ասաց նա: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ Թամրազյանի արարքներին շատ ծավալուն անդրադարձ է լինելու երկուշաբթի օրը` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովում: Պատգամավորը վստահեցրեց, որ հանրությանը հուզող բոլոր հարցերը տեղում տրվելու են հասցեատիրոջը. «Դեռ մի բան էլ ավելի` անձամբ ելույթ եմ ունենալու: Խոստանում եմ առնվազն սպորտում ունեցած բոլոր խնդիրները բարձրաձայնել եւ ուղղել պարոն փոխնախարարին: Ներկա է լինելու նաեւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը: Նրա կարծիքը նույնպես կլսենք: Որպեսզի երկուշաբթի օրվա քննարկման որակը չընկնի, Թամրազյանի արարքների մասով այս պահին ավելին չեմ կարող ասել»:

Ջուլֆալակյանը մտահոգված է` հանրության շրջանում տպավորություն կարող է ստեղծվել, որ մարզիկների մի մասը քաղաքական նպատակներով «օգտագործվում» են հենց քաղաքական թիմի կողմից: «Ես չեմ ուզում, որ նման տպավորություն լինի: Ժամանակը ցույց կտա` Թամրազյանը համարվում է քաղաքական թիմի անդամ, թե ոչ»,-ասաց պատգամավորը: Եթե թիմի անդամ չէ, ապա ի՞նչ գործ ունի ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, հարցին ի պատասխան` Ջուլֆալակյանն ասաց, որ չգիտի` քաղաքական թիմը աջակցե՞լ է նրան, այդպիսի «ինքնապաշտպանական» միջոցների դիմելու հարցում․

«Ինֆորմացիա չունեմ, որ մեր թիմը նրան աջակցել է նման ձեւով ինքնապաշտպանվել այն գործողություններից, որոնցում մեղադրվում է: Մարզաշխարհին կոչ եմ անում, երբ սատարող կամ քննադատող ելույթներով հանդես գան, թող պատրաստ լինեն հետո հետեւանքների համար պատասխան տալու: Հետագայում չունենան զգացողություն, որ կոնկրետ մարդկանց կողմից «օգտագործված» են եղել: Ես Թամրազյանի այս մի քանի ամիսների աշխատանքի գնահատականը կտամ երկուշաբթի օրը: Հուսամ նա այնտեղ կլինի, որովհետեւ հրավիրված է: Ինքներդ հնարավորություն կունենաք դատել, թե որքանով են նրա պատասխանները համոզիչ»,- ընդգծեց Ա․Ջուլֆալակյանը: