Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք եւ 387.000 դոլար. ԱԺ նախագահի պատվիրակությունների շրջագայությունները
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը.
• յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից և Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց (2019 թ. հունվարի 14) մինչև 2020 թ. Մարտի առաջին կեսը (14 ամիս) կամ համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հաստատումը և գործուղումների դադարեցումը, Արարատ Միրզոյանն ունեցել է 24 գործուղում կամ ամսական մոտ 2 գործուղում,
• 24 գործուղումների ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 29 քաղաք,
• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների մասնակից անձանց միջին թվաքանակը կազմել է 12 անձ,
• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների գիշերավարձի համար պետական բյուջեից վճարվել է 35.627.405 ՀՀ դրամ,
• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է 76.270.771 ՀՀ դրամ,
• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ներկայացուցչական ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 12.745.706 ՀՀ դրամ,
• ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների օրապահիկի ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 59.993.050 ՀՀ դրամ:
Ի դեպ՝ գործուղումների ամսաթվերը և յուրաքանչյուր գործուղման օրերի քանակը «գաղտնի» են պահել, և ԱԺ տեղեկանքում չկա այդ մասին նշված, իսկ օրապահիկի ծախսերի մասին տեղեկությունների մասով մատնացույց է արված ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը։ Ըստ այդմ՝ մեր կողմից գործուղումների ամսաթվերը և օրերի քանակը ճշգրտվել է համապատասխան կարգադրությունների օգնությամբ։ Կառավարության 2005 թ. որոշման համաձայն հաշվարկել ենք նաև օրապահիկի ծախսերի չափերը և հանրագումարի բերել։
Ընդհանրացնելով՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների համար պետական բյուջեից ընդամենը վճարվել է 184.636.932 ՀՀ դրամ կամ շուրջ 387.000 ԱՄՆ դոլար:
Ելնելով վերոբերյալ թվային պատկերից՝ փաստենք, որ Արարատ Միրզոյանին ուղեկցող պատվիրակության միջին թիվը (12), համեմատած նախորդ իշխանությունների հետ, որոշ դեպքերում շատ է, որոշ դեպքերում՝ քիչ, և այժմ չենք ուզում կենտրոնանալ դրա վրա:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում