Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026 United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում

Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԵրեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցով
Հայաստան

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաեւ իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին եւ նորընտիր պատգամավորներին եւս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ է։

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական եւ վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական եւ ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր եւ արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության եւ տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով եւ միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ եւ Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի եւ օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո եւս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, եւ ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաեւ հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Այս օրը եւս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։

Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ ողջ հայությանը։