Հավաքվել է 4 մլրդ 540 միլիոն դրամ, ծախսվել՝ 2,4 մլրդ-ը․ Արսեն Թորոսյանը թվեր է ներկայացրել
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների վրա մինչեւ այժմ ծախսվել է 2,4 մլրդ դրամ գումար, հավաքված գումարը կազմում է 4 մլրդ 540 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մինչեւ այժմ կորոնավիրուսի հատուկ հաշվի վրա փոխանցվել է մոտավորապես 1 միլիարդ 98 միլիոն դրամ գումար, 2 մլրդ 15 միլիոն դրամ ստացվել է պետական բյուջեից, եւս 1 մլրդ 420 մլն շուտով կստացվի պետբյուջեից, ընդամենը՝ 4 մլրդ 540 միլիոն դրամ։ Փաստացի ծախսը, որ դուրս է եկել հաշվի համարից, կազմել է 2,4 մլրդ դրամ։ Սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար։ Կատաստոֆիկ փոքր թիվ է, որովհետեւ տարբեր գնահատականներով մեր երկրին այս գործողությունների համար մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտավորապես 300 մլն դոլար»,- նշեց նախարարը։
Նախարարի խոսքով՝ 464 մլն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, որոնք մեկ-երկու ամսվա ընթացքում բերվել են ներկա վիճակին։ Մինչեւ օրս կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 752 մլն դրամ, 464-ն արդեն վճարված է։
Բժշկական սարքերի վրա ծախսվել է կամ կծախսվի 1,6 մլրդ դրամ (նաեւ այլ աղբյուրներից՝ վարկային միջոցներ, նվիրատվություններ)։
«Մատակարարված՝ 492 մլն դրամի, սպասողական՝ 970 մլն դրամի, եւ մրցույթային փուլերում՝ 164 մլն դրամի»,- նշեց նա։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽվ-ում