Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026 United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունը
Արցախ

Ղարաբաղը այլեւս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաեւ Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաեւ շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենեւին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը Արցախի նախագահական ընտրություններում սատարում էր Վիտալի Բալասանյանին:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սակայն ի զարմանքս բոլորին, նույն Նիկոլ Փաշինյանը հետագայում սկսեց բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ անել, որն ամենեւին էլ չէր բխում հայկական կողմի շահերից։ Շուրջ մեկ տարի է, ինչպես նաեւ վերջին մամլո ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ անվտանգությունը:

Այս ամենը էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ ադրբեջանական կողմը ակտիվ շրջանառության մեջ է դնում Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների գաղափարը, որը արդեն միայն գաղափար չէ, այլ իրականություն, ոմն Գյանջալիեւը, ով ներկայացնում է այդ համայնքը, հեռախոսազանգեր եւ հանդիպումներ է ունենում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչների եւ դեսպանների հետ, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին, Գյանջալիեւը դառնում է պատգամավոր, այսօր որպես ԵԽԽՎ պատվիրակ է հանդես գալիս։ Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում էր նրանց դարձնել բանակցությունների կողմ եւ գործոն։

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչեւ ԼՂ-ին բանակցային ձեւաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձեւաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

ԼՂ բանակցային գործընթացը մեր ազգի վերջին ճակատամարտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ անդառնալի։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն դրսեւորեն, ազգի ողջ ներուժը երկրի միջազգային դիրքի եւ անվտանգության ծառայեցնելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հանրապետության քաղաքական իշխանությունները մեկընդմիշտ պետք է հիշեն, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն իսկ լուծել է եւ այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։ Ղարաբաղը այլեւս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն»: