Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում Մբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեին

ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում

Պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկածին բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած քաղաքացու գործին: Գրառման մեջ ասվում է:

«Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ»:

Ամենևին գնահատական չտալով Արթուր Ալեքսանյանին վերագրվող արարքի բարոյական կողմին, թե արդյո՞ք ընդունելի է պատգամավորին սեռական բնույթի հայհոյանք տալ կամ սպառնալ (եթե այդպիսի բան տեղի է ունեցել), սույն հրապարակմամբ, որպես փաստաբան, ցանկանում եմ իրավաբանական հանրույթի ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա:

Քաղաքացուն բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել եվ քաղաքացին այդ անհիմն մեղադրանքով կալանավորված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքում ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Այս նորմից հետևում է, որ անկախ նրանից, թե իրավունքի մյուս ճյուղերում ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ հասկացությունն ինչ իմաստ է արտահայտում, քրեական օրենսգրքի իմաստով ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉԸ պետական մարմնում ծառայող այն անձն է, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սա նշանակում է, որ պետական այն ծառայողի մասին է խոսքը, որը կարող է կատարման ենթակա հանձնարարություններ տալ այլ անձանց, որոնք իր հետ ծառայողական ենթակայության մեջ չեն գտնվում: Օրինակ, վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձը քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ քրեական օրենսգրքի իմաստով չի կարող հանդիսանալ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ, քանի որ չունի կարգադրիչ լիազորություն: Օրինակ՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէր կարող քաղաքացի Արթուր Ալեքսանյանին պարտադիր կատարման ենթակա կարգադրություն կամ հանձնարարություն տալ:

Հետևաբար, Արթուր Ալեքսանյանին չէին կարող վերը նկարագրված դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրել և կալանավորել:

Հ.Գ. Եթե այս հայտարարության հետ քրեական հետապնդման մարմինը համաձայն չէ, ապա երկակի ստանդարտներից հեռու մնալու համար նույն կերպ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկեր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպառնալիքների մասով:

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում նկարագրված արարքի հետ կապված քրեական հետապնդումն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով: Այսինքն անկախ տուժողի բողոքից քրեական հետապնդումը պետք է իրականացվեր»: