Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը:
«Ըստ էության, մենք այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, երեխաները կավարտեն դասարանները, դպրոցը: Մենք հեռավար կրթության ամբողջական համակարգ կունենանք մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը ևս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսը ավանդաբար սկսեց 100 փաստ ներկայացնելով: Դրանցից 18-ը վերաբերում էին կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերին: Փաշինյանի խոսքով` ընդհանուր առմամբ այս ծրագրերի վրա արդեն ծախսվել է 84.4 մլրդ դրամ:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի իր նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...