Մարտին կարագը 10 դրամով թանկացավ, աղմուկ էին բարձրացրել, ոչ ոք չէր ասում, որ 2018-ին դա 700 դրամով բարձր էր. Փաշինյան
2019-ին դիզվառելիք ներկրող տնտեսվարողների թիվը ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրողների մասնաբաժինը շուկայում կրճատվել է 5 տոկոսով 97-ից դառնալով 92 տոկոս: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 2018-ի մայիսին դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020-ի մայիսին՝ 300 դրամ: Բացի այդ մեկ տարում բենզինի գինը նվազել է 38 տոկոսով՝ 420 դրամից դառնալով 280 դրամ:
«Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին:
Շաքարավազի շուկայում եւս նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում վերջին 2 տարում տեղի է ունեցել շուրջ 24 տոկոս գնանկում: մասնավորապես 2018-ի մայիսի դրությամբ շաքարավազն արժեցել է 335 դրամ, իսկ հիմա արժի 255 դրամ: փաստորեն հեղափոխությունից հետո նվազել է գինը 70-80 դրամով»,-ընդգծեց Փաշինյանը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...