Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում Մբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեին Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.
Աշխարհ

Շվեդիան շարունակում է բաց մնալ. որո՞նք են ռիսկերը

Կորոնավիրուսի բռնկումը Շվեդիայում շատ ավելի մահաբեր էր, քան հարեւանների մոտ, բայց իրավիճակը, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան շատ երկրներում, որոնք խիստ սահմանափակումներ են մտցրել:

Մարտի վերջին եվրոպական գրեթե բոլոր երկրներում փակվել էին դպրոցներն ու ձեռնարկությունները, ուղեւորությունները սահմանափակվել էին եւ քաղաքացիներին կարգադրվել էր մնալ տանը: Սակայն մի երկիր առանձնանում էր բաց մնալու իր որոշմամբ՝ Շվեդիան, գրում է NYT-ն: https://www.nytimes.com/interactive/2020/05/15/world/europe/sweden-coronavirus-deaths.html

Երկրի չափավոր արձագանքը կորոնավիրուսի բռնկմանը գովեստի էր արժանացել ամերիկյան որոշ քաղաքական գործիչների կողմից, որոնք Շվեդիան որպես հնարավոր մոդել են դիտարկում Միացյալ Նահանգների համար: «Մենք պետք է առանց նախապաշարմունքների հետեւենք, թե ինչ էր կատարվում Շվեդիայում, որտեղ երեխաները շարունակում էին դպրոց գնալ»,- հայտարարել էր սենատոր Ռենդ Փոլը: Եւ թեկուզ Շվեդիան խուսափեց կորոնավիրուսի կործանարար բռնկումներից, ինչպիսիք տեղ էին գտել Իտալիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում, այն նույնպես մահվան դեպքերի անսովոր աճ ցույց տվեց: Մահացության թիվը Ստոկհոլմում, որտեղ վիրուսը տարածվել է միգրանտների միջոցով, առնվազն երկու անգամ ավել էր սովորական թվից: Այս աճը մի քանի անգամ գերազանցում է մահացության մակարդակն ամերիկյան քաղաքներում, ինչպիսիք են Բոստոնն ու Չիկագոն, եւ մոտենում է Փարիզի ցուցանիշներին:

Շվեդիայում համավարակի ժամանակ գրեթե 30 տոկոսով ավելի շատ մարդ է մահացել, քան սովորաբար տարվա այս ժամանակ, ինչն ավել է, քան նույն ցուցանիշը Միացյալ Նահանգներում եւ մի քանի անգամ ավել, քան գրանցված աճը հարեւան երկրներում: Չնայած Շվեդիան Սկանդինավիայի ամենամեծ երկիրն է, նրանք բոլորը հանրային առողջապահության ուժեղ համակարգեր եւ բնակչության առողջության նկատմամբ անհավասարության ցածր մակարդակ ունեն: «Սա այդքան էլ հաճելի համեմատություն չէ Շվեդիայի համար, որը հանրային առողջապահական գերազանց համակարգ ունի»,- ասել է Իրվայնի Կալիֆորնիական համալսարանի ժողովրդագրագետ Էնդրյու Նյումերը: «Ոչ մի պատճառ չկա, ինչի համար Շվեդիայում իրավիճակն ավելի վատ պետք է լինի, քան Նորվեգիայում, Դանիայում եւ Ֆինլանդիայում»:

Շվեդ պաշտոնյաները որոշել են համազգային կարանտին չհայտարարել՝ կարծելով, որ մարդիկ կանեն հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանված մնալու համար: Դպրոցները, ռեստորանները, մարզադահլիճները եւ բարերը բաց են մնացել՝ սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ, մինչդեռ հավաքները սահմանափակվել են առավելագույնը մինչեւ 50 մարդ:

Ըստ ամենայնի, սա ամենավատ տարբերակը չէր, ինչպես շատերը կարծում էին: Մահացությունը Covid-19-ից մեծ հարված է հասցրել տարեցներին, ինչպես եւ շատ երկրներում, բայց հիվանդանոցները գերծանրաբեռնված չէին: Ինչպես մնացած աշխարհում, ամիսներ կամ նույնիսկ տարիներ կանցնեն նախքան կհայտնվի մահացության ամբողջական պատկերը:

«Ակնհայտ է, որ Ստոկհոլմում մահացության մակարդակը շատ ավելի բարձր էր, քան կարելի էր սպասել սովորական տարվանից,- ասել է Ստոկհոլմի համալսարանի ժողովրդագրագետ Մարտին Կոլքը:- Բայց մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում»:

The New York Times-ը չափել էր համավարակի ազդեցությունը Շվեդիայում՝ համեմատելով վերջին ամիսներին մահացող մարդկանց ընդհանուր թիվը վերջին մի քանի տարվա միջինի հետ: Ընդհանուր թիվը ներառում է կորոնավիրուսից, ինչպես նաեւ այլ պատճառներից մահվան դեպքերը, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր բժշկական օգնություն չեն ստացել կամ որոշել են չդիմել բժշկի: Մասնագետների խոսքով, չնայած միջոցներից ոչ մեկն իդեալական չէ, համավարակի հետեւանքների առավել ամբողջական պատկերը տալիս է մահվան դեպքրի թվի աճը:

Շվեդիայի առողջապահական ոլորտի պաշտոնյաները պաշտպանում էին իրենց ռազմավարությունը՝ ընդունելով, որ երկիրը չկարողացավ պաշտպանել տարեց մարդկանց: Նրանց խոսքով՝ նպատակը վարակի տարածումը սահմանափակելն է՝ առանց լիարժեք կարանտինի անհրաժեշտության: «Լոքդաուն մտնելուց հետո դժվար է դրանից դուրս գալ»,- նշել է Շվեդիայի պետական ​​համաճարակաբան Անդերս Թեգնելը:

Խիստ սահմանափակումներ կիրառելու փոխարեն առողջապահական ոլորտի պատասխանատուները հայտարարել էին, որ շվեդների վրա կարելի է հույս դնել, նրանք ավելի քիչ կզբոսնեն եւ կհետեւեն սանիտարական նորմերին: Դա ճիշտ էր. Google-ի շարժունակության ցուցիչների համաձայն՝ շվեդները ռեստորաններ, մանրածախ խանութներ եւ հանգստի այլ վայրեր գրեթե նույնքան քիչ են այցելել, որքան հարեւան երկրների բնակիչները: Սակայն հիմքեր կան կարծելու, որ Շվեդիայի մոտեցումն այլ երկրներում կարող է չաշխատել:

Շվեդիայի խտության ցածր եւ մեկ մարդուց բաղկացած տնային տնտեսությունների բարձր մակարդակը տարբերում են այն Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներից: Իտալիայում վիրուսը տարածվել էր տնային տնտեսություններում, որտեղ բազմաթիվ սերունդներ են ապրում, որտեղ այն հեշտորեն փոխանցվում է երիտասարդներից իրենց տարեց հարազատներին: Եվ չնայած Շվեդիան արևմտաեվրոպական հարեւանների համեմատ առանձնապես երիտասարդ երկիր չէ, այն կյանքի մեծ տեւողություն եւ քրոնիկ հիվանդությունների ցածր մակարդակ ունի, ինչպիսիք են շաքարախտը եւ ճարպակալումը, որոնք վիրուսն ավելի մահացու են դարձնում: Նույնիսկ առանց լիարժեք կարանտինի, Շվեդիայի տնտեսությունը չի տուժել:

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Շվեդիան նույն տնտեսական հետեւանքներն է կրել, ինչ հարեւանները. Շվեդիայի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 7-10 տոկոսով: (Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ ԵՄ տնտեսությունը կկրճատվի 7.5 տոկոսով): Սակայն ամեն ինչ կարող է փոխվել: Ըստ փորձագետների՝ մահացության բարձր մակարդակը երկրում մտահոգիչ ազդանշան է: