Այդ ժամանակաշրջանում կար դիմակների մեծ դեֆիցիտ. Թորոսյանը՝ դիմակ չկրելու իր հայտարարության մասին
Մեր հասցեին հնչող մեղադրանքների մի մասը պայմանավորված է մեր անկեղծությամբ եւ ազնվությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գուցե կարող էր նման վիճակ չլինել, եթե ի սկզբանե կառավարությունը պարտադրեր դիմակ կրել, եւ ոչ թե հակառակն ասեր։
«Մեջբերում եմ այս 2 օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը, որ ազատ տարածքներում կամ սովորական քաղաքացիներին պետք չէ դիմակ կրել, եւ նման կոչ արել եմ նաեւ ես, եւ ես կարող եմ հիմնավորել, թե ինչու եմ այդ կոչն արել, եւ ինչու ենք հիմա արդեն պարտադրում դիմակ կրել։ Առաջինը կոչն արվել է այն ժամանակաշրջանում, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, այնպիսի դեֆիցիտ, որ բուժաշխատողները պարզապես զրկված էին դիմակներից։ Իհարկե, մեզ մոտ չի եղել գեթ 1 օր, որ բուժհաստատություններում դիմակ չլինի, սակայն մենք եղել ենք մազի վրա, մենք օր ենք ունեցել, որ ընդամենը 1000 դիմակ ենք ունեցել, պատկերացրեք 1000 դիմակը ոչինչ է, բայց մենք հասցրել ենք մատակարարումը։ Այդ կոչերը միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասնելու տրամաբանությունից, որպեսզի դիմակը պարզապես չօգտագործվի քաղաքացու կողմից, սակայն դրա պատճառով բժիշկը, որ տասնապատիկ ավելի մեծ ռիսկի տակ է, չկարողանա դիմակ կրել»,– ասաց նա»։
Թորոսյանի խոսքով, այնուամենայնիվ, դիմակների էֆեկտիվությունն ապացուցված է եւ կոնկրետ օրինակ բերեց՝ եթերում դիմակ կրելով. «Եթե խոսքը բաց տեղ, պարզապես իրար կողքի կանգնած 1–2 մետր հեռավորության վրա դիմակով խոսելուն է վերաբերում եւ առանց դիմակի, ապա այո, միգուցե դիմակը ոչինչ չփոխի, բայց եթե խոսքը հասարարական տրանսպորտում կամ որեւէ փակ վայրում դիմակ կրելուն է վերաբերում, դիմակը պաշտպանում է շատ մոտ շնչելուց եւ ամենակարեւորը՝ ձեռքերը բերանին, քթին եւ աչքերին հպելուց։ Հետեւաբար այդ ամենը, ինչ ասվել է, ունեցել է նպատակ եւ ոչինչ չի չեղարկվել, եթե հիմա ինձ ընտրության առաջ դնեն, ասեն ունես 10 դիմակ, կտաս 10 սովորական քաղաքացո՞ւ, թե՞ բուժաշխատողի, պատասխանը միշտ լինելու է 10 բուժաշխատողի, բայց քանի որ մենք ունենք հասանելիություն դիմակների եւ խնդիր ունենք տարածումը մեր նոր կենսակերպի շնորհիվ կանխելու, ապա այո, դիմակ կրելու պարտադիր պահանջը շատ կարեւոր է»։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...