Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում Մբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեին Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Հայաստան

Կասեմ մի բան, որը, գուցե տարօրինակ թվա. այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կորոնավիրուսի պատճառով չէ. ՀՀ նախագահ

Ես այժմ կասեմ մի բան, որը, գուցե, ձեզ տարօրինակ թվա. այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կարծում եմ՝ կորոնավիրուսի պատճառով չէ։ Այս մասին տեսակապի միջոցով հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի հետեւանքը։ Տասնամյակներ շարունակ աշխարհն արագորեն փոխվում էր, եւ այն այսօր միանգամայն այլ է։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է վիրտուալ տիրույթում։ Մենք նույնիսկ պատշաճ չէինք էլ նկատել, որ մեր կյանքը փոխվել է։ Խորհելով այս երեւույթի շուրջ՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհն այլեւս դասական չէ։ Ես այս նոր աշխարհն անվանում եմ քվանտային։ Այս նոր աշխարհում շատ բաներ դասական չեն։

Վերլուծություններս ներկայացրել եմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» իմ գրքում, եւ համաճարակներն այդ ռիսկերից մեկն են։ Օրինակ՝ եթե վարակն առաջանում է Չինաստանում, պարտադիր չէ, որ այն տարածվի անմիջապես Ռուսաստանում կամ Մոնղոլիայում: Այն կարող է տարածվել Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում։ Եվ շատ դժվար է վերահսկել վարակի տարածումը, քանի որ մենք գործ ունենք քվանտային վարքագծի հետ։ Ուստի, հաշվի առնելով նաեւ մարդկային փոխկապակցվածությունն, այս վարակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհով մեկ։

Քվանտային վարքագիծը հատուկ է ոչ միայն համավարակներին։ Տեսեք, թե ինչ է կատարվում ֆոնդային բորսաներում, ինչպիսին է կառավարությունների արձագանքը։ Ուստի իմ ուղերձը հետեւյալն է. այս վարակը հետեւանքն է այն բանի, որ մենք նույնիսկ չէինք էլ գիտակցում, որ ապրում ենք միանգամայն այլ՝ քվանտային աշխարհում։ Այս վարակը նոր է, եւ, հույս ունենանք, կկարողանանք հաղթահարել այն․ կարեւորն ուժեղ իմունային համակարգ ունենալն է։ Բայց դա չի նշանակում, թե ապագայում այլ վարակներ ի հայտ չեն գա»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել վարակի տարածումը կանխարգելելու համար, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ի՞նչ պետք է մենք անենք։ Նախ եւ առաջ, պետք է նշել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է։ Տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։ Կան երկրներ, որտեղ իրավիճակը վերահսկելի է, սակայն որոշ երկրներում էլ այն աղետի է վերածվել։ Եվ կարեւոր չէ, թե դու որտեղ ես։ Օրինակ՝ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում մեծ դժվարություններ են առաջացել։

Ի՞նչ է իրականում կատարվում։ Այս համավարակը փորձություն է ողջ մարդկության համար։

Սա փորձություն է անհատների, պետությունների, միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական միության համար։ Վերջինս մեծ ներդրումներ է կատարել համընդհանուր տնտեսական, իրավական քաղաքականության ոլորտներում, սակայն, արդյո՞ք նրանք ունեն համավարակների դեմ պայքարի միասնական քաղաքականություն։

Սա փորձություն է նաեւ գործարարների համար, թե որքանով են նրանք լավ կառավարիչներ՝ իրենց բիզնեսը վերահսկելու առումով։

Սա նաեւ փորձառություն է ընտանեկան հարաբերությունների առումով, այն իմաստով նաեւ, թե ով է քո հարեւանը։ Կարեւոր է, թե որքան քաղաքակիրթ են քո հարեւաններն, արդյոք պահպանո՞ւմ են վարակի դեմ պայքարի բոլոր կանոնները՝ լվանում են ձեռքերը, դիմակ են կրում։

Սա նաեւ փորձառություն է այն առումով, թե որքան պատասխանատու անհատ ես դու։ Եթե դու երիտասարդ ես եւ վարակվելու դեպքում այն ավելի հեշտ կհաղթահարես, դու պետք է նաեւ պատասխանատու լինես եւ հոգ տանես տարեցների մասին։

Սա փորձություն է նաեւ շրջակա միջավայրի պահպանության առումով։ Տարիներ շարունակ մենք անտեսել ենք այս ոլորտի խնդիրները։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Այժմ երբ իմ տնից նայում եմ իմ քաղաքին, այն բյուրեղյա մաքրություն ունի։ Մեքենաների թիվը քչացել է, գործարանները բավարար հզորությամբ չեն աշխատում, ուստի, օդը մաքուր է։

Սա փորձություն է նաեւ այն առումով, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրում ֆինանսական շուկաները կամ կառավարությունները»: