Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում Մբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեին Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.
Աշխարհ

Ինչպես է կորոնավիրուսը վտանգավոր ձևով վերափոխում Եվրոպան

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել կորոնավիրուսային համավարակի՝ Հին աշխարհամասի վրա ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ:

Հոդվածագիր Չարլզ Գրանտը նշում է, որ մարդկությունը կորոնավիրուսի պատմության դեռևս առաջին էջերում է և որ առայժմ չափազանց վաղ է համավարակի ամբողջական ազդեցության վերաբերյալ դատողություններ անել: Այնուհանդերձ, հեղինակն արդեն տեսնում է կոնկրետ Եվրոպայի պարագայում համավարակի թողած բացասական ազդեցություններից հիմնական վեցը:

«Իհարկե, այս բոլոր խնդիրներն ի հայտ էին եկել նախքան համավարակի առաջացումը, սակայն կորոնավիրուսից հետո դրանք նոր թափով են խորանում և, ըստ ամենայնի, բխում են Եվրամիությանը դեմ պոպուլիստների շահերից»,-գրում է Գրանտը:

Ապագլոբալիզացիա

Ըստ հեղինակի՝ համավարակը հավելյալ փաստարկներ տվեց նրանց, ովքեր ավելի մեծ ազգային ինքնաբավության կողմնակից են: Ապագլոբալիզացման և մատակարարման շղթաների վերափոխման շուրջ զրույցներն առավել արդիական են դարձել և դա մասամբ պայմանավորված է նաև քաղաքականությամբ: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած պրոտեկցիոնիստական քաղաքականությունը (ազգային էկոնոմիկայի հովանավորման պետական տնտեսական քաղաքականություն, որն իրականացվում է առևտրաքաղաքական արգելքների օգնությամբ, որոնք խոչընդոտում են արտասահմանյան ապրանքների հոսքը ներքին շուկա և սեփական արտադրության ապրանքների համեմատ թուլացնում դրանց մրցունակությունը) էական սպառնալիք է միջազգային մատակարարման շղթաներին: Բացի այդ, խնդրահարույց է նաև Մեծ Բրիտանիայի՝ «կոշտ Բրեքզիթ» իրագործելու ցանկությունը:

«Սկզբում իմ երկիրը» սկզբունքով առաջնորդվող քաղաքական գործիչներ

«Ազգային կապիտալների և ԵՄ ինստիտուների միջև հակասությունները խորանում են: Տարիներ շարունակ Բրյուսելն իշխանություն է ունեցել անդամ պետությունների նկատմամբ, որոնց այսօր, կարծես թե, կորցնում է: Եվրահանձնաժողովին դժվարությամբ է հաջողվում միասնական պահել բոլոր քսանյոթ անդամ պետությունները և համակարգել համավարակի դեմ նրանց պատասխանները: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ կառույցի ներսում առողջապահական, ֆիսկալ քաղաքկանության առանցքային ուժերը գտնվում են ազգային մակարդակի վրա, այլև այն պատճառով, որ այդ երկրների բնակչությունը դժվարին պահերին հենց ազգային ղեկավարների ուղղորդմանն է սպասում» ,-գրում է հեղինակը:

Ավելի խիստ սահմաններ

«ԵՄ-ն 2015թ. ի վեր ուժեղացնում է Շենգենյան գոտու արտաքին սահմանները և դա պայմանավորված է միգրանցիոն ճգնաժամով: Սակայն գտնվել են երկրներ, որոնք Շենգենյան գոտու ներսում են ուժեղացնում սահմանները: Համավարակի ֆոնին օտարերկրացիների նկատմամբ անվստահության բարձր մակարդակը Շենգենյան գոտու երկրներին ստիպել է մեծ քանակությամբ մարդկանց առաջ փակել ներքին սահմանները: Իհարկե, կգա մի ժամանակահատված, երբ վարակն արդեն վերահսկելի կլինի, սակայն Շենգենյան գոտու երկրների կառավարությունները չափանաց զգույշ կլինեն սահմանները վերաբացելու հարցում: Որոշ քաղաքական գործիչները կցանկանան ներգաղթյալների համար կյանքը հնարավորինս ծանր դարձնել» ,-նշում է Գրանտը:

«Կանաչ քաղաքականության» քննադատում

Հեղինակը ենթադրում է, որ համավարակի պայմաններում Եվրոպայում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի այսպես կոչված «կանաչ քաղաքականության» սկզբունքները կարող են հետին պլան մղվել: Շատերը, որոնց կենսամակարդակը համավարակի ֆոնին կտրուկ ընկնում է, չեն ցանկանա կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակում մի շարք անհրաժեշտ քայլերի, այդ թվում՝ եկամուտի նվազման և աշխատատեղերի կրճատման ականատես դառնալ:

Արևելք-արևմուտք լարվածություն

Տարիներ շարունակ այս լարվածության հետևանքով Հունգարիան, Լեհասատանն ու մի շարք այլ կենտրոնական եվրոպական երկրներ տարաձայնություններ են ունեցել ԵՄ մյուս հատվածի հետ: Պատճառը ներգաղթյալներն են, որոնց արևելյան երկրները չեն ցանկանում ընդունել, ածխածնային արտանետումների ծավալի նվազեցման հարցը, քանի որ արևելյան երկրները շարունակում են կախված լինել ածխից, օրենքի գերակայությունը. Լեհաստանն ու Հունգարիան անտեսում են դատական համակարգի անկախությունն ու մեդիա ոլորտում բազմակարծությունը: Եվ այս համավարակն էլ ավելի է խորացրել տարաձայնությունները: Այժմ Կենտրոնական Եվրոպայի երկրները մտավախություն ունեն, որ ԵՄ բյուջեի գումարներն առավելապես կտրամադրվեն հարավային հարևաններին, քանի որ նրանք շատ են տուժել վարակից:

Հյուսիս-հարավ լարվածություն

Այս լարվածությունն առաջացել է տասը տարի առաջ, երբ Գերմանիան, Նիդեռլանդներն ու նրանց հյուսիսային դաշնակիցները չէին ցանկանում օգնել դժվարության մեջ հայտնված հարավային երկրներին: Ներկայում համավարակը ԵՄ-ին անհամաչափ է հարվածել. հարավում գտնվող երկրները, օրինակ՝ Իտալիան և Իսպանիան, ամենաշատ են տուժել և ցանկանում են հյուսիսի կողմից եվրոբոնդերի տեսքով համերաշխություն տեսնել: Եվ չնայած, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են վերականգման ֆոնդ հիմնել և օգնել ամենաշատ տուժած երկրներին, սակայն խոսքն այստեղ ավելի շատ վարկերի, այլ ոչ թե դրամաշնորհների մասին է, քանի որ հյուսիսը դեմ է առանց այդ էլ ահռելի պարտքերի մեջ թաթախված հարավին խոշոր տրանսֆերներ անելուն:

Որպես վերջաբան հեղինակը նկատում է, որ այս փոփոխություններից և ոչ մեկը ողջունելի չէ, և եթե Եվրոպան այս ինքնաբավությամբ չափազանց հեռուն գնա, ապա կզրկվի ահռելի օգուտներից: