IATA. Ուղեւորահոսքը նախաճգնաժամային մակարդակին կվերականգնվի նվազագույնը մինչեւ 2023 թվականը
Օդային փոխադրումների վրա կորոնավիրուսի ազդեցությունը կզգացվի շատ տարիներ, Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ ուղեւորահոսքը մինչեւ նվազագույնը 2023 թվականը չի վերականգնվի նախաճգնաժամային մակարդակին, փոխանցում է CNBC-ն:
Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ուղեւորափոխադրումների պահանջարկը համավարակի մեկնարկից սկսած ունեցել է ավելի քան 90 տոկոսի անկում, վերականգնումը կլինի ավելի դանդաղ՝ կարանտինի ընդլայնման եւ ուղեւորությունների սահմանափակման դեպքում:
«Մենք կառավարություններին խնդրում ենք օգտագործել ոլորտի վերագործարկման եւ թռիչքների վերսկսման փուլային մոտեցում»,- CNBC-ին ասել է IATA-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր դե Ժունիակը: Նա հույս ունի, որ թռիչքները կվերսկսվեն ամռանը:
«Մենք ձգտում ենք երկրորդ եռամսյակի վերջին ներքին շուկայի բացմանը եւ ընդլայնմանը, նաեւ տարածաշրջանային կամ մայրցամաքային շուկաների բացմանը երրորդ եռամսյակին, ինչպիսին են Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, ու աշնանը՝ միջմայրցամաքային շուկաների,- ասել է նա: - Հետեւաբար ամռանը Եվրոպայի ներսում չվերթների վերսկսման հույս ունենք»:
Եվրամիության արտաքին սահմանները շարունակում են մինչեւ հունիսի կեսը փակ մնալ ԵՄ-ի մեջ չմտնող երկրների քաղաքացիների համար: Եվրահանձնաժողովը իր անդամ պետություններին հանձնարարել է սահմանների բացման փուլային մոտեցում, որը կսկսվի կորոնավիրուսային ինֆեկցիայի ցածր մակարդակով երկրներից:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...