Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում Մբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Տուապսեին Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.
Մամուլ

Խնդրահարույց կետեր՝ «ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանություններն ամեն գնով անցկացրին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի մայիսի 23-ից։ Այդ օրվանից սկսած՝ իրավապահները, ի մասնավորի՝ դատախազությունը, կանցնեն գործի եւ կսկսեն ապօրինի ծագում ունեցող գույք հայտնաբերել, բնականաբար, հիմնականում՝ նախկինների մոտ։ Իրենք դեռ չեն հասցրել ապօրինի ծագմամբ գույք ձեռք գցել կամ հասցրել են, բայց դեռ ջրի երես դուրս չի եկել, կամ՝ դեռ դրա ժամանակը չի եկել։ Նույն օրն ուժի մեջ է մտնելու նաեւ նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի հիման վրա անցկացվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների եւ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթներ:

Օրենքը բազմաթիվ քննադատությունների արժանացավ, քանի որ մի շարք հարցեր է առաջացնում, թե ինչպես, ում ցուցմունքի հիման վրա, ինչ առիթով են իրավապահները, այդ թվում՝ դատախազությունը, «հայտնաբերելու» այդ ապօրինի ծագում ունեցող գույքը, ու ինչպես է ընթանալու այդ գործընթացը։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մոտ, օրինակ, տարակուսանքի տեղիք է տվել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու համար հիմք է «օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտը», որով հաստատվում է օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը, եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ նրա հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով:

«Նորմի ձեւակերպումը բավարար հստակ չէ՝ հասկանալու համար, թե ինչ դեպքերին է խոսքը վերաբերում․ ինչո՞ւ բռնագանձումը տեղի չի ունեցել՝ անհնարինության, դատապարտյալի մեղքով կամ, օրինակ, նաեւ իրավասու պետական մարմնի մեղքով, պատշաճ քննություն չկատարելու արդյունքում: Այս պարագայում ստացվում է, որ արդեն իսկ իր արարքի համար քրեական պատիժ կրած անձը կրկին անգամ ենթարկվում է պատասխանատվության, այս անգամ էլ՝ իբր «քաղաքացիաիրավական» պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում իր տարակուսանքն արտահայտեց պարոն Հարությունյանը։

Նրա կարծիքով, խնդրահարույց է նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մյուս հիմքը, որի համաձայն՝ իրավասու մարմինը սկսում է գույքի ծագման օրինականության վերաբերյալ ուսումնասիրությունը, այն է՝ եթե հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման համար, եւ առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք: «Այս պարագայում խնդրահարույց է այն հանգամանքը, թե ինչու, երբ անձը դեռեւս ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ քրեական վարույթը դեռ ընթանում է, ապօրինի ծագում ունեցող գույքը չի բռնագանձվում քրեական դատավարության վարույթի շրջանակներում, այլ զուգահեռ նախաձեռնվում է քաղաքացիադատավարական վարույթ՝ անձին զրկելով մի շարք քրեադատավարական իրավունքներից, ինչպես նաեւ անձին ծանրաբեռնելով՝ մասնակցելու 2 տարբեր դատավարությունների: Այս հիմքը նաեւ անորոշ է, քանի որ նորմի ձեւակերպումից պարզ չէ, թե ինչ կապ պետք է լինի մեղադրյալի եւ ապօրինի ծագում ունեցող գույքի միջեւ. ապօրինի ծագում ունեցող գույքը պետք է պատկանի մեղադրյալի՞ն կամ վերջինիս հետ փոխկապակցված անձի՞ն, թե՞, առհասարակ, տվյալ գործով որեւիցե կարգավիճակ ունեցող անձի, կամ տվյալ գործի նյութերով առկա լինեն տեղեկություններ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ, անկախ դրա՝ մեղադրյալին կամ այլ անձին պատկանելու հանգամանքից»:

Ամենախնդրահարույց հիմքը, սակայն, ըստ նախկին նախարարի, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվածն է, որի համաձայն՝ իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն, եթե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ նրա հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բազմիցս նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների հիմքով գույքի ծագման օրինականության ստուգման գործընթաց սկսելը նախատեսված է բացառապես պաշտոնատար անձ համարվողների համար, սակայն նորմի տեքստն այլ բանի մասին է վկայում: Նշված նորմում «պաշտոնատար անձ» եւ «նրա հետ փոխկապակցված անձ» հասկացություններն առանձնացված են «կամ» շաղկապով, որը, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, հանդիսանում է դրանից առաջ եւ հետո նշված պայմաններն առանձնացնող արտահայտություն, այսինքն՝ թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը (16-րդ հոդվածի 3-րդ մաս): Ասել է թե՝ իրավասու մարմինը կարող է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել ինչպես պաշտոնատար անձի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված անձի նկատմամբ: «Հաշվի առնելով նախագծում «պաշտոնատար անձ» եւ «փոխկապակցված անձ» հասկացություններին տրված չափազանց լայն սահմանումը՝ այս նորմը կարող է ունենալ բավականին հեռուն գնացող միջամտություն այլ անձանց իրավունքների նկատմամբ»,-ասաց նա։ Խոսքը պաշտոնյայի հարազատներին է վերաբերում։

Դավիթ Հարությունյանի մոտ կարեւոր հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ուսումնասիրության ժամանակահատվածը սահմանափակվում 10 տարով եւ չի տարածվում 1991թ․-ից սկսած իրավիճակների վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխկապակցված են վերջին 10 տարվա իրադարձությունների հետ։

Նախկին նախարարը միջազգային փորձին համահունչ կետեր էլ է հայտնաբերել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Օրինակ՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, որոնց համաձայն՝ իրավասու մարմինն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն իրականացնում է քաղաքացիական դատավարության կարգով, եթե այդ բռնագանձումը չի կարող իրականացնել քրեական վարույթի շրջանակներում, կամ քրեական գործի վարույթը կասեցված է։

Բայց նա լրջագույն խնդիրներ է համարում ենթադրյալ ապօրինի գույքի ուսումնասիրության եւ բռնագանձման ընթացակարգը, երբ նախատեսված է զուգահեռաբար քրեական եւ քաղաքացիական վարույթների հնարավորություն։ Ամփոփելով՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ սույն օրենքի գործարկման արդյունքում դատախազին մնալու է ընդամենը հայթայթել բավարար չափով ամրագրված փաստական տվյալ, որ պաշտոնատար անձը տվյալ ժամանակահատվածում ձեռք է բերել գույք, որի շուկայական արժեքը գերազանցում էր նրա աշխատավարձը եւ վերջ: