Թրամփը դեռեւս դիմադրում է հրապարակայնորեն դիմակ կրելուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Փենսիլվանիայում դիմակների բաշխման կենտրոն՝ հայտարարելով ԱՄՆ-ում բժշկական սարքավորումների ռազմավարական պաշարի համալրման վերաբերյալ իր վարչակազմի ծրագրերի մասին, որը սպառվում է կորոնավիրուսի բռնկման հետեւանքով: Ինքը՝ նախագահը, ինչպես նշում է Reuters-ը, Ալենթաունում տեղակայված բաշխիչ կենտրոնը զննելիս դիմակ չէր կրել:
Թրամփը դեռեւս դիմադրում է հրապարակայնորեն դիմակ կրելուն, չնայած բոլոր ամերիկացիների համար հրապարակային հանձնարարականներին, որ կատարում է նրա վարչակազմը: Նախկինում Սպիտակ տանը սահմանվել էին ներքին կարգի նոր կանոններ, որոնք բոլոր աշխատակիցներից պահանջում էին աշխատանքային պարտականությունները կատարելիս դիմակների կրում:
Նախագահն այցելել էր Փենսիլվանիայում Owens & Minor Inc ընկերության բաշխիչ կենտրոն, որտեղից, Սպիտակ տան փոխանցմամբ, ամերիկյան հիվանդանոցներ են ուղարկվել N95 տեսակի միլիոնավոր բժշկական դիմակներ, վիրաբուժական խալաթներ եւ ձեռնոցներ: Նախագահի այցելության ժամանակ կենտրոնի բոլոր աշխատակիցները դիմակներով էին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփն անցյալ շաբաթ այցելել էր Արիզոնայում դիմակների արտադրության ֆաբրիկա: Այս այցի ժամանակ նա կրկին դիմակ չէր կրել, չնայած լրագրողներին հայտնել էր, որ մինչեւ մամուլի առաջ դուրս գալը մի քանի դիմակ է փորձել:
Թրամփն այցի ժամանակ նախկին նախագահ բարաք Օբամայի վարչակազմին մեղադրել է իրավիճակի ստեղծման մեջ, որի դեպքում ԱՄՆ-ում սպառվել են հակավիրուսային պաշտպանության միջոցների պաշարները: Պետության ղեկավարը խոստացել է, որ իր վարչակազմը պաշտպանական միջոցների պաշարներ կստեղծի, որոնք կբավականացնեն երեք ամիս, այլ ոչ թե 1-3 շաբաթ: «Ես վստահ եմ, որ Ամերիկան ամբողջությամբ պատրաստ կլինի ապագա ցանկացած բռնկման, որը, հուսով ենք, տեղի չի ունենա»,- հայտարարել է Թրամփը՝ բաշխիչ կենտրոնը զննելուց հեո դիմելով լրագրողներին:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...