Ոչ մի ներգաղթ էլ տեղի չի ունեցել.
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նորաթուխ իշխանությունները «հեղափոխությունից» հետո անդադար խոսում ներգաղթի մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի վստահությամբ էին պնդում, որ արտերկրի հայերը տեղափոխվում են Հայաստան: Իհարկե, որոշ ժամանակ անց այդ պնդումները դադարեցին, բայց շատերի մոտ նստվածք մնաց, որ ներգաղթ եղել է:
Օրերս հրապարակվեց, թե այս տարվա առաջին եռամսյակում հայաստանում քանի երեխա է ծնվել, որը մեղմորեն հուշում է, որ ոչ մի ներգաղթ էլ տեղի չի ունեցել: Ընդհակառակը, դեռ մի բան էլ արտագաղթ է եղել:
Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 2020թ. առաջին եռամսյակում ծնվել է ընդամենը 7 հազար 578 երեխա, որոնցից 3038-ը՝ Երևանում, իսկ 4540-ը՝ մարզերում։
Համեմատության համար՝ 2019 թ. առաջին եռամսյակում երկրում ծնվածների թիվը կազմել է 7952, իսկ 2018 թ.՝ 8297 երեխա: Ինչպես ասում են, անգամ անզեն աչքով երեւում է, թե որքան է նվազել ծնունդների թիվը:
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ այս տարի Հայաստանում կծնվի մոտ 30-31 հազար երեխա, ինչը մտահոգիչ է: Եթե մի պահ հավատանք պաշտոնական վիճակագրությանը, թե Հայաստանում երեք միլիոն մարդ է ապրում, ապա ստացվում է, որ հազար հոգու հաշվով ծնվում է ընդամենը տասը երեխա, ինչը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում հազար բնակչի հաշվով առնվազն ծնվում է 13-14 երեխա: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում իրականում բնակվում է ոչ թե 3 միլիոն, այլ մոտ 2,1-2,2 միլիոն մարդ:
ի դեպ, 2000-ականների առաջին կեսի համեմատ ծնունդների թիվը պակասել է մոտ 15 հազարով: Սրա մասին եւս պետք է մտածել: Իրական ներգաղթը եղել է հենց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր արձանագրում: Իսկ ֆեյք ներգաղթ ով ասես կարող է ապահովել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...