Ի վերջո Փաշինյանին հարց է տրվելու, թե ինչու չեն կատարվում խոստումները
«Փաստ» թերթը գրում է.
«Այսօր շատ է խոսվում Հայաստանի քաղաքական և պետական համակարգում առկա բացերի մասին։ Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո տարբեր քաղաքական գործիչների և ուժերի շրջանում մտահոգություններ կային, որ Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետի ձեռքում շատ ավելի լիազորություններ են կուտակված, քան իրականում դրանք անհրաժեշտ են։
Ավելին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելու շրջանում հայտարարում էր, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ամոթի աստիճան վերցված են լիազորություններ այլ պետական ինստիտուտներից, մասնավորապես նախագահի ինստիտուտից, որին ընդամենը օֆիսային աշխատողի կարգավիճակ է վերապահվել։ Փաշինյանն ընդգծում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա:
Սակայն բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո կարճ ժամանակի ընթացքում սկսեց փոխել իր դիրքորոշումը։
Ճիշտ է՝ սկզբնական փուլում վերջինս փորձում էր ցույց տալ, թե ինքը հանձնառու է իրականացնել վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու մասին նախկինում իր կողմից արված հայտարարությունների իրականացման հարցում, դրա համար էլ սահմանադրական փոփոխություններ պետք է նախաձեռնվեն, սակայն այս թեման իրականում սահուն երկրորդ պլան մղվեց:
Որոշ ժամանակ անց Փաշինյանն արդեն սկսեց հակադիր տեսակետ արտահայտել, թե իբր ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։
Խնդիրն այն է, որ երբ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, սուպերվարչապետական կոստյումը քաղաքական առումով շատ ձեռնտու համարեց իր համար, քանի որ կարողանում է իշխանական լծակները կենտրոնացնել իր ձեռքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...