Փարիզում արգելել են ալկոհոլ օգտագործելը գետերի եւ ջրանցքների ափերին
Փարիզի ոստիկանությունը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների խնդրանքով, արգելել է ալկոհոլ օգտագործել Սեն-Մարտեն ջրանցքի եւ այլ գետերի եւ ջրանցքների ափերին: Այս մասին նշվում է պրեֆեկտուրայի կողմից տարածված կարգադրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հաջողությունը կախված է յուրաքանչյուրի զգուշավորությունից եւ քաղաքացիական պատասխանատվությունից,- ասել է նախարարը Twitter-ում` մեկնաբանելով ամբոխի ցրումը Սեն-Մարտեն ջրանցքի ափին, որտեղ երկուշաբթի օրը մեծ թվով մարդիկ էին հավաքվել:- Անպատասխանատու պահվածքի բախվելով` ես խնդրեցի ոստիկանապետին արգելել ալկոհոլի օգտագործումը ջրանցքի եւ այլ ջրուղիների երկայնքով»:
Որոշ ժամանակ անց պրեֆեկտուրան հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ «մեկուսացման ռեժիմի թուլացումից մի քանի ժամ անց տասնյակ մարդիկ հավաքվել էին Սեն-Մարտեն ջրանցքի ափին` խախտելով հեռավորության պահպանման եւ սանիտարական կանոնները»: «Ներքին գործերի նախարարի հրամանով` ոստիկանությունը որոշում է կայացրել մայիսի 12-ից արգելել ալկոհոլի օգտագործումը Սեն-Մարտեն ջրանցքի եւ մայրաքաղաքի այլ ջրուղիների երկայնքով», - ընդգծվում է հայտարարության մեջ: Ոստիկանությունում նաեւ նշել են, որ միայն սանիտարական միջոցառումների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կպաշտպանի Փարիզի բնակիչներին:
Իշխանությունների տվյալներով` Ֆրանսիայում համավարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսից 26.643 մարդ է մահացել, վարակվել է ընդհանուր 139.519 մարդ: Մայիսի 11-ից երկրում արտակարգ սանիտարական դրության ռեժիմի շրջանակներում մտցված սահմանափակումների աստիճանական թուլացում է սկսվել:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...