Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Մենք ակնկալում ենք Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը․ փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 8-ին նախկին նախագահին ազատ արձակելու միանգամից մի քանի միջնորդություն են ներկայացրել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը մայիսի 13-ին կհրապարակի։ Դրա նախօրեին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նախկին նախագահի փաստաբանների խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ։

Պարոն Քոչարյանի փաստաբանների կողմից միանգամից մի քանի միջնորդություն է ներկայացվել։ Պատմեք, խնդրում եմ, այդ մասին։

Մեր կողմից ներկայացվել է երեք միջնորդություն։ Առաջինը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարան է ուղարկվել մարտի 16-ին։ Նախկին նախագահի համար երաշխավորելու ցանկություն են հայտնել Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Բացի վարչապետի պաշտոնից, այդ անձինք նաեւ այլ պաշտոններ են զբաղեցրել, զգալի ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։ Վազգեն Մանուկյանը կանգնած է հայկական բանակի ստեղծման ակունքներում, զբաղեցրել է Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Խոսրով Հարությունյանը եղել է խորհրդարանի նախագահ։ Կարեն Կարապետյանը եղել է Երեւանի քաղաքապետ։ Բոլորը հանրությանը բավական հայտնի անձինք են։ Վարչապետները եկել են դատարան, նրանք հաստատել են որպես երաշխավոր հանդես գալու ցանկությունը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում է գրավի դիմաց ազատ արձակմանը: Գրավի դիմաց ազատ արձակելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին: Դատավոր Աննա Դանիբեկյանի հիմնական փաստարկը օրենսդրության մեջ փողը գանձելու՝ պետության օգտին գրավի հնարավորության բացակայությունն է, եթե անձը խախտի իր պարտավորությունները, օրինակ, փորձի ազդել հետաքննության վրա: Ըստ էության, սա միակ փաստարկն էր: Երկրորդ անգամ, երբ մենք նմանատիպ միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա, որը այլ գործով էր, դատարանը հաստատեց, որ գրավը կարող է կիրառվել ոչ միայն փախուստի կամ նոր հանցագործություն կատարելու, այլեւ գործընթացի վրա ազդեցություն գործելու ռիսկի դեպքում: Ըստ էության, սրանք այն երեք հիմնավորումներն են, որոնց համար կիրառվում է ձերբակալությունը: Այնուամենայնիվ, դատարանը կրկին մերժեց դիմումը՝ համարելով, որ չնայած Սահմանադրական դատարանը որոշում կայացրել է, չկան ընթացակարգեր, որոնցով այդ գումարները կարող են գանձվել պետության օգտին: Այսինքն, գործնականում որոշումը հնարավոր չէ կատարել: Ապրիլի 14-ին համապատասխան օրենքը փոփոխվեց, եւ մենք նոր միջնորդություն ներկայացրեցինք:

Երրորդ միջնորդությունը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի տարբեր մարմիններ, հանդես են եկել ռիսկի խմբի, այդ թվում 60-ից բարձր տարիք ունեցողների հանդեպ ձերբակալության խափանման միջոցը վերանայելու պետություններին ուղղված կոչով։

Ստեղծվեց տպավորություն, որ տուժած կողմի ներկայացուցիչները փորձում էին վարկաբեկե՞լ երաշխավորներին

Գործընթացին տուժածների, նրանց այդպես անվանենք, մասնակցությունը, հարցեր է առաջացնում: Մենք դեռեւս չենք սկսել քննարկել այս գործընթացում նրանց մասնակցության հարցը, որպես այդպիսին: Այս գործընթացում զոհեր չեն կարող լինել, քանի որ բոլորը երկրի քաղաքացիներ են՝ նայած, թե ինչպես եք դիտարկում: Միանշանակ, այդ թվում դատախազների կողմից, հայտարարվեց, որ այս գործընթացը չի վերաբերում մարդկանց մահվան դեպքերին: Համապատասխանաբար, նրանց իրավահաջորդներն ու հարազատներն այս գործով տուժած չեն:

Ինչ վերաբերում է մի քանի նախկին վարչապետներին վարկաբեկելու եւ վիրավորելու փորձերին: Հարցը ոչ թե իրավական, այլ բարոյական բնույթ ունի, ով ինչի է գնում ինչ-որ մեկին վարկաբեկելու համար: Կենտրոնանալ մեկ մարդու վրա, մեջբերել ղրիմյան թերթի ինչ-որ հոդվածներ, եւ մենք այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե որն է մեղադրանքի էությունը: Անձամբ ես չհասկացա հայտարարությունների էությունը: Նրանց դուր չի գալիս Անուշավան Դանիելյանը: Դե, ոչ բոլորին կարող ես դուր գալ, ինչպես հայտնի խոսք կա, հարյուր դոլարանոց թղթադրամ չէ, որ բոլորին դուր գա: Իրականում, հանրության մեջ հեղինակություն վայելող ցանկացած հայտնի մարդու նկատմամբ, անպայման կգտնվի մեկը, ում նա դուր չի գա: Որոշակի թվով մարդիկ կարող են նրան աստվածացնել, սակայն որոշները կատեն նրան: Առաջնորդությունը ենթադրում է որոշակի որոշումներ, որոնք կարող են ոչ բոլորին դուր գալ:

Հարցն այն չէ, թե մարդուն վարկաբեկող ինչ հանգամանքներ կարելի է գտնել։ Մենք ունեինք չորս երաշխավոր, եւ փորձում էին բերել ինչ-որ փաստարկներ նրանցից երկուսի վերաբերյալ։ Ընդ որում, իրականում փաստարկներ դրանք դժվար է անվանել, ավելի շատ դեղին մամուլի մակարդակով, բղավոցներով, վիրավորանքներով էր դա արվում։ Դատարանը մի պահ թույլ չտվեց այդ ոգով շարունակել։ Հիմա չեմ կենտրանանա այն բանի վրա, թե պետք է արդյոք դատավորն ավելի վաղ միջոցներ ձեռնարկեր, սակայն այն փաստը, որ նա թույլ չտվեց շարունակել այդ ոգով, ցույց է տալիս, որ դա հարիր չէր, որ այդ «փաստարկները» իրավական փաստարկներ եւ թույլատրելի փաստարկներ չէին։

Ոչ մի իրական փաստարկ մենք չլսեցինք։ Որպես այդպիսին, գրավոր փաստաթուղթ մենք չտեսանք, դատարանին ներկայացվեցին ինչ-որ հոդվածներ։ Փաստն այն է, որ բոլոր չորս երաշխավորները շատ հայտնի հեղիանակավոր անձինք են, ես կարծում եմ, որ նրանց երաշխավորությունը բավական բարձրակշիռ փաստարկ է, որպեսզի խափանման միջոցը փոխարինվի կամ երաշխավորությամբ, կամ գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Հայաստանում կա՞ն հենց կորոնավիրուսի համավարակի հետ կապված ձեւակերպմամբ ազատ արձակելու նախադեպեր

Այո։ Իմ գործընկեր Արամ Վարդեւանյանը օրինակ բերեց իր գործերից մեկը, որով քաղաքացին մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ։ Որքան ինձ է հայտնի, մահափորձի մեջ, սակայն կարող եմ սխալվել։ Դատավորն ինքը, առանց կողմերի միջնորդության, դատական նիստ է հրավիրել եւ կորոնավիրուսի պատճառով փոխել խափանման միջոցը։ Դրա հետ մեկտեղ, դատախազությունը հայտարարել է, ես վստահ չեմ ընթացիկ վիճակագրության առումով, ռիսկի խմբի անձանց հանդեպ ձերբակալության խափանման միջոցը վերանայելու գործընթաց սկսելու մասին։ Գործընթացը սկսված է։ Ռիսկի խմբում ինքնաբերաբար մտնում են, ԱՀԿ չափանիշներով, 60-ից բարձր տարիք ունեցող անձինք։ Հիմքեր կան այդ փաստարկը մեր պաշտպանյալի հանդեպ կիրառելու։ Հակառակ դեպքում որոշ չափանիշներով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարության առումով, մենք խտրականություն ենք տեսնում։

Ընդհանրապես ի՞նչ առնչություն ունեն տուժածները եւ նրանց ներկայացուցիչները այս գործընթացին

Գործընթացը բավական արհեստական է: Ըստ էության, նրանց ընդգրկել են գործընթացում, որպեսզի որոշակի հուզական ֆոն հաղորդեն: Որպեսզի իրենց հարազատներին կորցրած մարդիկ անընդհատ գտնվեն դահլիճում, անընդհատ կարծիք հայտնեն գործընթացի վերաբերյալ: Սա ավելի շատ քաղաքականացնում է գործընթացը, քան այն տանում է իրավական վերանայման հունով: Մենք բարձրացրել ենք այս հարցը նախաքննության շրջանակներում, մենք բարձրացրել ենք այս հարցը դատարանում: Մենք ունենք միջնորդություն, որի քննարկմանը դեռ չենք հասել, քանի որ քննարկվել են դատավորի ինքնաբացարկը, դատախազների հեռացումը եւ խափանման միջոցի ու ընդհանրապես գործը փակելու հետ կապված հարցեր։ Որովհետեւ անիմաստ է քննարկել տուժող կողմի մասնակցության հարցը, եթե գործը կարող է ընդհանրապես փակվել:

Բոլոր միջնորդությունների դիտարկումից հետո, որոշակի պահի, անմիջական գործընթացի մեկնարկից առաջ, կքննարկվի նաեւ այս միջնորդությունը: Մեղադրանքը, որի շրջանակներում ընթանում է գործընթացը, այս գործընթացում այդ անձանց մասնակցության համար հիմքեր չի պարունակում: Դա չի նշանակում, որ նրանք մարտի 1-ի գործի շրջանակներում չեն կարող որեւէ այլ գործընթացների տուժող հանդիսանալ: Եվ մենք այս հարցը բազմիցս բարձրացրել ենք: Մենք ասել ենք, որ եթե հարցը համարվում է փակված, եթե գործը բացահայտված է, ապա խնդրում ենք տուժողներին ներգրավեք այն մասում, որտեղ քննարկվում է նրանց հարազատների մահվան հարցը: Եւ սա մարտի 1-ի գործի շատ կարեւոր տարր է: Քանի որ իսկապես անհրաժեշտ է կենտրոնանալ մարդկանց մահվան եւ վիրավորումներ ստանալու հանգամանքների վրա: Ինչ վերաբերում է պատճառներին, եղել է խորհրդարանական հանձնաժողով՝ Նիկոյանի ղեկավարությամբ, ես չեմ խոսում փաստահավաք խմբի մասին, որը մեծ զեկույց է պատրաստել: Որպես հանձնաժողովի զեկույցի հետեւանք, կատարվել են օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ: Սակայն, չգիտես ինչ պատճառով, այն անընդհատ երկրորդ պլան են մղում՝ հօգուտ փաստահավաք խմբի զեկույցների, հավանաբար, նույն քաղաքական պատճառներով։

Ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները

Եթե խոսքը ամբողջովին իրավական գործընթացի մասին լիներ, ես կսպասեի, որ գործը փակվեր, թեկուզ 300.1 հոդվածով: Սակայն եթե մենք խոսենք այն մասին, ինչ կա, ես ակնկալում եմ, որ ձերբակալության խափանման միջոցը կամ կչեղարկվի, կամ կփոխվի՝ գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակելով: Թե իրականում ինչպիսին կլինի որոշումը, դժվարանում եմ պատասխանել։ Եթե որոշումն այլ լինի, կգործենք ըստ իրավիճակի։