Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանում
«Հրապարակը» գրում է.
Արցախում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում, երբեմնի իշխանականները մտադիր են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը, ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ինչպես հայտնի է ապրիլի 15-ից քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել, հանդիպումներ է ունենում խորհրդարան անցած ուժերի հետ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակով։ Բանն այն է, որ նորընտիր խորհրդարանում 5 ուժ է ներկայացված, բայց ոչ մեկը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Հենց այս նպատակով էլ նորընտիրը հանդիպումներ է ունեցել 3 մանդատ ստացած ՀՅԴ-ի, 2 մանդատ վերցրած ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի հետ, որի գլխավորած ուժը թվաքանակով երկրորդն է խորհրդարանում։
Սակայն բանակցությունները կարծես թե հարթ չեն ընթանում։ ՀՅԴ-ն եւ Աշոտ Ղուլյանը մեծ պահանջներ են ներկայացրել եւ բանակցություններն անպտուղ են ավարտվել, չնայած դեռ չեն հայտարարում այդ մասին։ Մեզ հասած լուրերով, Ղուլյանը հավակնել է արտգործնախարարի պաշտոնին, նա գտնում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ամբիցիաները կբավարարվեն միայն այդ պաշտոնը ստանալով։ Սակայն նույն պաշտոնի համար պայքարում է նաեւ դեռեւս գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն էր, ինչ որ մի փուլում վերջինիս կոշտ քննադատը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ Մայիլյան-Հարությունյան մի քանի հանդիպում է տեղի ունեցել եւ կա տրամադրվածություն արտգործնախարարի պոստը թողնել Մայիլյանին։ Այս հարցում կարծես թե կա հայաստանյան իշխանությունների «դաբրոն», ինչի պատճառով էլ Ղուլյանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։ «Դրանք միայն լուրեր են, չկա նման բան», մեր տեղեկություններին ի պատասխան ասաց Ղուլյանի օգնականը՝ հաստատելով սակայն, որ դեռեւս Հարությունյանի հետ համաձայնության չեն եկել, երբ կգան՝ կհայտնեն։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա մեր աղբյուրն ասաց, որ նրա համար լավ ժամանակներ են սկսվում, քանի որ եթե ՀՅԴ-ն ու ԱԺԿ-ն զբաղեցնեն ընդդիմադիր դաշտը, որտեղ իր կայուն տեղն ունի Վիտալի Բալասանյանն՝ իր մեկ մանդատով, ապա Արայիկ Հարությունյանը մնալու է Սամվել Բաբայանի քաղաքական ուժի հույսին ու ստիպված իրականացնելու է նրանց ցանկացած պահանջտ։ Արդեն տեղեկություններ կան, որ Բաբայանը պաշտոններ ու աշխատանք է խոստանում յուրայիններին։ Չի ստացվել նաեւ ՀՅԴ-ի հետ պայմանավորվել, կրկին՝ պահանջներն ու ստացած մանդատները համարժեք չեն եղել։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...