Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Ռուսաստանի եւ Հայաստանի լարման մեջ նաեւ կա նախագահ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքը. Արա Վարդանյան

Հուսով եմ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն իր մեջ ուժ կգտնի՝ դեմ գնալ քաղաքական համակարգին։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

Արա Վարդանյանը Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. «Ուզում եմ շնորհավորել նախագահ Քոչարյանին, որի անմիջական ղեկավարության ներքո է դա արվել։ Ուզում եմ շնորհավորել նախագահ Սարգսյանին եւ բոլոր այն մարդկանց, որոնք մեծ ավանդ են ունեցել այդ կարեւորագույն իրադարձության մեջ»։

Վարդանյանն ասաց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ երկրորդ անգամ է ականատես լինում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը անձնական նման երաշխավորությունների. «Մենք երկրորդ անգամ ենք ականտես լինում Հայաստանի նորագույն պատմության մեջ չտեսնված բանի. առաջինն այն է, որ նախագահ Ղուկասյանը եւ նախագահ Բակո Սահակյանը ներկայացան դատարան, անկեղծ լինեմ՝ ես այդ օրն ինձ շատ վատ եմ զգացել՝ որպես հայ։ Տհաճ է տեսնել, որ 3 նախագահ հայտնվել են դատարանում եւ ինչի՞ համար, թուրքին ենք մենք ուրախացնում։ Եվ այսօր կրկին արդեն վարչապետները ներկայացրել են երաշխավորություն, չեմ պատկերացնում՝ դատարանն ինչպե՞ս պետք է դա մերժի։ Չկա այլեւս մերժելու պատրվակ։ Հուսով եմ, որ Դանիբեկյանն իր մեջ ուժ կգտնի՝ դեմ գնալ քաղաքական համակարգին։ Ես հասկանում եմ, որ իր վրա ճնշումներ են գործադրվում, նա տեսնում է, թե ինչպես են վարվում մյուս դատավորների հետ։ Տիկին Դանիբեկյանը պետք է հասկանա, որ այս իշխանության ավարտը շատ մոտ է, նա պետք է վերադառնա օրինական ուղղու վրա»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի ձգձգմանը, Արա Վարդանյանն ասաց. «Երբ մարդը գտնվում է կալանքի տակ, դա ծայրահեղ միջոց է եւ դատարանը պարտավոր է անհապաղ իրականացնել նիստեր։ Կարող էր այլ դատավորի մակագրվել խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը, բայց կրկին Դանիբեկյանին էր մակագրվել։ Զարմացա, որ այսօր տիկին Դանիբեկյանը ներկայացել էր»։

Արա Վարդանյանը նկատեց, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ լարվածությունը պայմանավորված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելով. «Մենք տեսանք, որ մոտ 10 օր առաջ ՌԴ Արգործ նախարարը հստակ մեսիջներ է ուղղել ՀՀ իշխանություններին, որը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների իսպառ բացակայությունն է։ Եվ երեկ վարչապետի եւ Արտգործ նախարարի հայտարարություններից պարզ դառնում, որ իրենք որեւէ կերպ չեն հերքել։ Նույնիսկ Արտգործ նախարարն ընդունեց, որ Ռուսաստանի հետ կան հարցեր։ Հայաստանի նորագույն պատմության մեջ դա չլսված բան է, որ Հայաստանի ու Ռուսաստանի մեջ կա լարում։ Կասկած չունեմ, որ այդ լարման մեջ նաեւ կա նախագահ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքը։ Դաշտից փորձում են հեռացնել մի մարդու, ով կարող է Արցախի հարցում լուրջ դերակատարում ունենալ»։