Շուշիի ազատագրման օրը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի. Շարմազանով
Արցախի հերոսն անօրինական կալանքի տակ է գտնվում: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք առաջին օրվանից դատապարտել են ապօրինի ձերբակալությունը: Շուշիի ազատագրման օրն Արցախի հերոսը պետք է ազատվի, Հայկը կհաղթի Բելին (էպոսի հերոսներ` խմբ.)»,- հայտարարել է Շարմազանովը: Մեկ բառով բնութագրելով դատական գործընթացը` նա այն «ազգային խայտառակություն» անվանեց: «Սա խայտառակություն է: Թուրքին ծնկի բերած հերոսը կալանքի տակ է: Այսօր խորհրդանշական օր է: Դատարանն ու դատավորը պետք է գործի ոչ թե Փաշինյանի հրամանով, այլ` օրենքով»,- հայտարարել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ երբեք պատրանքներով չի ապրել, սակայնառաջին օրվանից դատարանում է, սատարում է Ռոբերտ Քոչարյանին: «Այսօրվա նիստից սպասելիքներ կան. այսօր խորհրդանշական օր է: Կալանքի շարունակությունը ամոթ է: Գործը շինծու է: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի PR ակցիան տեղի չունեցավ: Դեռ 2 տարի առաջ նա հայտարարեց մարտի 1 գործի բացահայտման մասին: Ակնհայտ է, որ դա այդպես չէ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վրա մեղքը բարդելու փորձերն անիմաստ են: Դա չի հաջողվի: Պոպուլիստները գալիս եւ գնում են: Ազգային հերոսները մնում են: Քոչարյանը պատմության մեջ որպես հերոս կմնա, հերոս-նախագահ, որը վերականգնեց տնտեսությունը եւ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը, բանակցություններում զգալի առաջընթաց գրանցեց: Շուշիի ազատագրման օրը չարախնդալու հիմք չտալ Հայաստանի թշնամիներին»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են միջնորդություն ներկայացնել անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակման մասին: Քոչարյանի համար պատրաստ են երաշխավորություն ներկայացնել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...