Ակցիա դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի․ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ երկամսյա ընդմիջումից հետո շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Դատական նիստին կքննվեն խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, որոնք ընդհանուր թվով 3-ն են։ Դրանք են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին գրավի կիրառում, կամ անձնական երաշխավորություն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին ներկայացվել է դեռևս մարտի 16-ին, սակայն առ այսօր այն չի քննարկվել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեև փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչև ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։
Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչև մայիսի 7-ը։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նախկին վարչապետերը ներկա են դատական նիստին։
Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին , որը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Մոտ մեկ ամիս առաջ փաստաբանները նաև գրավի միջնորդություն են ներկայացրել։ Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ գրավի չափ չեն նշել։
Դատարանի բակում զուգահեռ տեղի է ունենում ակցիա՝ ի աջակցություն Երկրորդ նախագահի։
Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...