Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

Գայանե Քոչարյանը ցույց է տվել նկուղը, որտեղ պատսպարվել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ռմբակոծությունների ժամանակ

Instargam սոցիալական ցանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը գրել է․

Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները:

Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս…..

Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել:

Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար….

Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար:

Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության, այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու... Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել…

Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին:

Շնորհավոր տոնդ պապ ջան!

Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ:

#իմ_հերոսն_իմ_հայրն_է»,- գրել է նա: