Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել․ Կանադայի ԱԳՆ ղեկավար
Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) ուղղված նամակում պարզաբանել է երկրի դիրքորոշումը Արցախի հարցում, հայտնում է ANCC-ը։
Ինչպես նշում է հանձնաժողովը, ի հեճուկս Twitter-ում դիվանագիտական անպատասխանատու եւ միակողմանի գրառման, որը հրապարակել է Անկարայում Կանադայի դեսպանությունը՝ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ինքնորոշման սկզբունքը։ Նրա խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։ «Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական եւ հետեւողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, եւ մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ ցանկացած բանաձեւ պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը»,- իր նամակում նշել է Կանադայի արտգործնախարարը։
Նշենք, որ ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին եւ լուրջ մտահոգություն հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության Twitter-յան գրառման առնչությամբ։ Իր թվիթում Կանադայի դեսպանությունը աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ եւ արդար ընտրությունները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...