Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին Քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Պեղումները Հայաստանում կշարունակվեն

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Հայաստան

2008-ի մարտի 1-ին իշխանությունն իրականում կանխել է պետության փլուզումը․ Հայկ Ալումյան

10 տարի հասարակության մեջ ձեւավորել են որոշակի պատկեր Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, որը բաղկացած է բազմաթիվ միֆերից, եւ ստեղծվել է մի ամբողջական պատկեր, որը եւս ամբողջությամբ միֆ է։ Այս մասին 168.am կայքում Սաթիկ Սեյրանյանի «Pressing» ծրագրի՝ «Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր» խորագրով հարցազրույցում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«Մարդկանց ներշնչել են մի միֆ, որ 2008 թվականի ընտրություններում հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց դա իրականության հետ աղերս չունի։ Միջազգային դիտորդների բոլոր զեկույցներն ընդհանուր առմամբ դրական են, թեեւ արձանագել են նաեւ խախտումներ։ Սահմանադրական դատարանի որոշումը մինչեւ հիմա ուժի մեջ է։ Այսինքն փաստերի համադրությամբ բոլորը գիտեն, որ նա չի հաղթել», ասել 2-րդ նախագահի պաշտպանը։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ին մարդկանց ամենալավ զգացմունքների վրա խաղացել են ամենակեղտոտ ձեւով։ Այդ ժամանակ, նրա խոսքով, իշխանությունն իրականում կանխել է պետության փլուզումը։

«Մարդկանց ասել են, թե ոստիկանությունը ներխուժել է Ազատության հրապարակ եւ մարդկանց ջարդել։ Բայց կան տվյալներ, տեսագրություններ, փաստեր, որ 10 օր շարունակ այնտեղ եղել են չարտոնված հավաքներ, որոնք իշխանությունն իրավունք ուներ ցրելու, բայց չէր ցրում։ Այնտեղ հայտարարում էին, որ պետք է կազմաքանդենք այս իշխանությունը, եւ այլն։ Պատկերացնո՞ւմ եք, հիմա մեկը հայտարարի այդպիսի բան, էլ պատերին կծեփեն, էլ ասֆալտին կփռեն, չգիտեմ ինչ կանեն։ 10 օր իշխանությունը բացարձակ հանդուրժողականություն է դրսեւորել։ Եթե գործի նյութերը տեսնեք, կիմանաք, որ տեղեկություններ են ստացվել, որ հավաքվածների մոտ կան զենքեր, եւ, որ ավելի վտանգավոր է՝ նռնակներ։ Պատկերացնո՞ւմ եք, դիտավորյալ կամ անփութորեն մեկը հավաքվածների մեջ պայթեցներ նռնակը։ ԱԱԾ-ն ոստիկանությանը փոխանցել է այդ տվյալները։ Շատ մանրամասներ մեզ ամիսներ առաջ են հայտնի դարձել։ Ցույցերի կազմակերպիչներն աշխատանքներ էին տանում երկրապահների շրջանում, զորանոցներում, որպեսզի առանձին ստորաբաժանումներ կամ զորամասեր միանան շարժմանը, այսինքն՝ զինծառայողներ միանային Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարին։ Պաշտպանության երկու գործող փոխնախարարներ, ԵԿՄ-ում, նրանցից մեկն ի դեպ ԵԿՄ նախագահն էր, քարոզ էին տանում, որ պետք է միանալ Տեր-Պետրոսյանին։ Երկրապահների ղեկավար կազմում կար գործող բանակի 5 բարձրաստիճան սպա։ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր Մանվել Գրիգորյանի տնից վերադառնալու ճանապարհին։ Եվ տեսեք՝ զորքերի մեջ գնում էր քարոզ, որպեսզի առանձին զորամասեր միանան ցուցարարներին, պատկերացնում ե՞ք, ինչ տեղի կունենար, եթե ինչ-որ զորամասեր միանային ցուցարարներին։ Դրա դեմն առնելն իրականում կանխել է պետության փլուզումը։ Երբ ընդդիմադիր խավը կեսօրին մոտ հավաքվել է Մյասնիկյանի արձանի մոտ, հայտնվում է մի կին, որը երեխայի կոշիկ է թափահարում ու բղավում, թե առավոտյան 5-ին ոստիկաններն Ազատության հրապարակում 5 տարեկան երեխա են սպանել։ Դա հստակ տեխնոլոգիա է։ Այնտեղ մոմավառություն են անում այդ կոշիկի մոտ, այսինքն սցենար էր գրվել։ Այդ լուրը հերքել հնարավոր չէր, այն ժամանակ ինտերնետն այսքան ակտիվ չէր։ Ես էլ լինեի այնտեղ՝ ոստիկանները կդառնային իմ թշնամին։ Գալիս, մարդկանց ասում էին, թե ոստիկանները մարդ են գցել մեքենայի տակ, բայց կադրերով մենք տեսել ենք, չէ՞, որ մարդիկ ուզում են մեքենան գրավել, իսկ ոստիկանը արանք էր փնտրում մեքենայով փախչելու համար։ Մարդկանց ամենալավ զգացմունքների վրա ամենակեղտոտ ձեւով խաղացել են։ Մարդիկ եկել էին խաղաղ նպատակով, իրենց դժգոհությունը հայտնելու, բայց այդ տեխնոլոգիաներով մարդկանց հնարավոր եղավ դարձնել ոչ ադեկվատ», ասել է Հայկ Ալումյանը։

Զուգահեռներ տանելով 2018-ի հեղափոխության ժամանակ կիրառված տեխնոլոգիաների հետ, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռքի վիրակապի վրա արյան բիծը սրտիկի էր նմանեցվում եւ այլն, Հայկ Ալումյանն ասել է, որ խոսում է ոչ թե որպես տեխնոլոգիաների մասնագետ, այլ դրանց սպառող, քանի որ ըստ նրա, ինչպես 2008 թվականին, այնպես էլ 2018-ին դրանք ազդել են նաեւ իր վրա։

«Այդ նույն տեխնոլոգիան կիրառվեց, չէ՞, երբ մի ամբողջ զորամաս դուրս եկավ փողոց։ 2008-ին այդ նույն աշխատանքն էր տարվում, այն ժամանակ ծրագրված զարգացմուները մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ ուշ կանխելը կարող էր ճակատագրական լիներ պետության համար։ Եթե այն ժամանակ զարգացումները չկանխվեին՝ զինված զորախմբեր կհայտնվեին Ազատության հրապարակում»։