Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է ծառայողական խորհրդակցություն
Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքների համալիրը, անդրադարձ է կատարվել այն հանձնարարականների կատարմանը, որոնք ստացել էին խորհրդակցության մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
Ծառայողական խորհրդակցության ավարտից հետո բանակի, միավորումների եւ զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ժամանել են բանակի ‹‹Ասպարեզ›› ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են նորարարական տեխնիկական լուծումներով արդիականացված հրաձգային զինատեսակների տեխնիկական հնարավորություններին ու կիրառման առանձնահատկություններին:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են