Երկրի բնակչությունը կարող է սկսել ավելի շուտ նվազել, քան սպասվում էր
Մոլորակի գերբնակեցման սպառնալիքը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը, սակայն վերջին տարիներին, դեմոգրաֆների շրջանում ամրապնդվել է այն վարկածը, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Երկրի բնակչության թիվը գագաթնակետին կհասնի, այնուհետեւ կսկսի նվազել: Թեմայի վերաբերյալ նյութը հրապարակվել է «Հանրամատչելի մեխանիկա»-ում:
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 21-րդ դարի վերջին աշխարհի բնակչությունը կհասնի 11 միլիարդ մարդու, որից հետո այն կսկսի նվազել: Բայց վերջերս, որոշ գիտնականներ այլ կարծիքի են՝ գագաթնակետը կգա շատ ավելի վաղ, գուցե այս դարի քառասունական եւ վաթսունական թվականների միջեւ:
Ենթադրվում է, որ 2040-2060 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում աշխարհի բնակչությունը կհասնի 9 միլիարդ մարդու, իսկ այնուհետեւ աշխարհում կսկսվի բնակչության անկում: Որոշ երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա, նաեւ՝ Արեւելյան Եվրոպայի երկրներ) բնակչությունն այսօր նկատելիորեն նվազում է, սակայն ապագայում, ինչպես կարծում են դեմոգրաֆները, նույն գործընթացը կսկսվի Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում:
Արդյունքում ծնելիության բարձր մակարդակ կմնա միայն Աֆրիկայում (եւ նույնիսկ դա հաստատ չէ), սակայն Սեւ մայրցամաքը չի կարողանա փոխհատուցել բնակչության համաշխարհային անկումը, հետեւաբար, այս դարի երկրորդ կեսին մարդկության թիվը կսկսի նվազել: Հայտնի չէ, թե ինչ ցուցանիշների կհասնի այն, սական, հավանաբար, որոշ մոդելներ առաջիկայում կհայտնվեն:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է