Ավստրիայում սահմանափակումների մեղմացումը կորոնավիրուսի դեպքերի տարածման նոր ալիքի չի հանգեցրել
Ավստրիայում սահմանափակումների թուլացումը, այդ թվում` խանութների բացումը, կորոնավիրուսի դեպքերի նոր աճի չի հանգեցրել, չնայած լրացուցիչ զգոնություն է անհրաժեշտ, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը, փոխանցում է Reuters-ը:
Ապրիլի 14-ին Ավստրիան Եվրոպայի առաջին երկրներից մեկը դարձավ, որը մեղմացրեց կարանտինային սահմանափակումները: «Այժմ մենք կարող ենք ուսումնասիրել եւ գնահատել ապրիլի 14-ի եւ դրան հաջորդած օրերի հետեւանքները, եւ դրանք ցույց են տալիս, որ մենք գերազանց կերպով հաղթահարել ենք առաջին փուլը»,- ասել է Անշոբերը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեզ մոտ առանձին ոլորտներում նկատելի աճի նշաններ չկան: Իրավիճակը կայուն է, եւ սա իրոք շատ դրական, լավ իրավիճակ է»,- ասել է նա: Ըստ նրա` վարակման դեպքերի ամենօրյա աճը 0.2 տոկոս է կազմում:
Անշոբերը եւ ՆԳ նախարար Կարլ Նեհամերը կոչ են արել հասարակությանը խստորեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնները եւ բժշկական դիմակներ կրել խանութնեում եւ հասարակական տնասպորտում, ինչպես նաեւ կառավարական շենքերից մի քանիսում:
«Անձնական պատասխանատվությունն ու կարգապահությունն ամենակարեւոր բանն են, քանի որ հնարավոր երկրորդ ալիքը (վարակների) չպետք է ցունամի դառնա»,- ասել է Նեհամերը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է