Հակակոռուպցիոն բյուրոն գործ է հարուցել Ուկրաինայի գլխավոր դատախազի դեմ
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈՒԱՀԲ) քրեական գործ է հարուցել երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի դեմ: Վարույթը բացվել է գույքի չհայտարարագրման վերաբերյալ հոդվածով, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինա» գործակալությունը:
«Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի քննիչ դատավորի` 2020 թվականի ապրիլի 24-ի որոշման հիման վրա Ազգային Բյուրոյի դետեկտիվները տեղեկատվություն են մտցրել նախաքննության միասնական ռեգիստր»,- լրատվամիջոցների համապատասխան հարցմանն ի պատասխան նշել են Բյուրոյում:
Ապրիլի 28-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանն ՈՒԱՀԲ-ին հանձնարարել էր գործ հարուցել Վենեդիկտովայի դեմ` վերջինիս կողմից իր ունեցվածքի չհայտարարագրման մասին հաղորդման կապակցությամբ: Դատարանի նյութերում խոսքը 10 հազար եվրո արժողությամբ ժամացույցի, ինչպես նաեւ Վենեդիկտովայի` «Խարկովի իրավական կենտրոն» կազմակերպությանն անդամակցության մասին է:
Իրինա Վենեդիկտովան գլխավոր դատախազ էր նշանակվել մարտի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով եւ դարձել էր երկրի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում` փոխարինելով Ռուսլան Ռյաբոշապկային, որին Գերագույն ռադան անվստահություն էր հայտնել մարտի 5-ին:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է