«Իմ քայլը» մերժեց սահմանադրական կարգի տապալման համար վաղեմության ժամկետ չճանաչելու մասին նախագիծը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկել է Քրեական օրենսգրքում ավելացնել Սահմանադրական կարգի տապալում հոդվածն այն հոդվածների կողքին, որոնց համար վաղեմության ժամկետ չի կիրառվում:
Նախագծի հեղինակը՝ պատգամավոր Պետրոսյանը, փոխանցեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել իր նախագծին՝ հիմնավորելով, որ, եթե նման կարգ սահմանվի, ապա իրավապահ մարմինները չեն կարողանա արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ ապացույցները կորցնում են իրենց ապացուցողականությունը, մոռացվում և աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը:
«Կներե՛ք, էս գործող Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածում կա 11 դեպք՝ գենոցիդ, էկոցիդ, խոշտանգում և այլն: Այսինքն՝ էս բոլոր դեպքերում ժամանակն ու տարածությունը որքան անցնում են, ապացույցները երիտասարդանում են, փարթամանում են, ծաղկում են, մի հատ էլ ծիկ են անում, ու երբ բանը հասավ սահմանադրական կարգի տապալմանը, ոչնչանում ու մոռացվում են»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ սահմանադրական կարգի տապալումը հանրորեն մեծ վտանգավորություն ներկայացնող արարք է:
Նախագիծը լիագումար նիստերի օրակարգում չընդգրկվեց 82 դեմ, 32 կողմ ձայների հարաբերակցությամբ:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է