Հարևանները ցնցված են կատարվածից. երկու օր առաջ են տեսել հորը բակում երեխաների հետ մարզվելիս
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40–ամյա հայրն այսօր առավոտյան 9–րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, որ ամուսիններն ամուսնալուծված են եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։
«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,– ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ–ում է ծառայել, եղել է սպա։
Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք NEWS.am-ի թղթակցին ասացին, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։
Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը, հարևանները տեղեկություն չունեն։ Նրանք միայն լսել են, որ դեպքի պահին նա տանը քնած է եղել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է