Խոսակցություններ կան, որ նորերն էլ հետ չեն մնում հներից
«Իրատես» թերթը գրում է. «Երբ իշխանության ներկայացուցիչները, պատեհ-անպատեհ առիթով, ընդդիմախոսների քննադատությունը վերագրում են ապօրինի գույքի բռնագանձմանը, մի փոքր նրբություն մոռանում են. այս օրենքը տարածվելու է նաեւ իրենց վրա, իսկ իշխանության շարքերում հաստատ այդ օրենքից դժգոհողներ կան։
Չնայած հիմա անընդհատ խոսում են նախկինների կողմից կապիտալի արտահանման եւ դրսում բիզնես-կառույցներ ու առանձնատներ գնելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, նորերն էլ հետ չեն մնում։ Իշխանական կուլիսներում ավելի են հաճախակիացել այն խոսակցությունները, որ որոշ հայտնի դեմքեր դրսում առանձնատուն ու բիզնես են գնել։
Մենք, իհարկե, չենք կարող այս փաստը պնդել, բայց խոսակցությունները հենց իշխանության ներսում են շրջանառվում, իսկ կրակը, ինչպես ասում են, առանց ծխի չի լինում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է