Կկարողանա՞ իրեն զսպել
«Իրատես» թերթը գրում է. «Բոլորին էլ տարօրինակ է թվում, թե իր հախուռն բնավորությամբ Նիկոլ Փաշինյանն ինչու Միքայել Մինասյանի մեղադրանքին չի արձագանքում, ինչու հարմար առիթը չի օգտագործում նորից նախկին «թալանչիներին» ու «կոռուպցիոներներին» հիշելու համար։
Մեր տեղեկություններով, պատճառն առավել քան զարմանալի է. այս անգամ նա լսել է իրեն խորհուրդ տվողներին։
Հայտնի ելույթից հետո բոլորն իրար գլխի են հավաքվել ու որոշել, թե ինչպես պիտի արձագանքի Փաշինյանը, ու եզրահանգել, որ առայժմ նա պիտի լռի, քանի որ Միքայել Մինասյանը որոշել է շարք սկսել, իսկ առաջին արձագանքով Փաշինյանը կներքաշվի նրա հետ մի բանավեճի մեջ, որտեղից հաստատապես շահած դուրս չի գա։
Նույն աղբյուրի պնդմամբ, որոշում է կայացվել հարմար առիթի դեպքում խոսել, սակայն առայժմ կսպասեն «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ մասին։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Փաշինյանի բռնկուն բնավորությունը աչքի տակ ունենալով, չի բացառվում, որ մի երեկո «լայվ» մտնի ու պայմանավորվածությունը խախտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է