ԱՄՆ-ն կարող է մինչեւ 100.000 մարդ կորցնել կորոնավիրուսի պատճառով. Թրամփ
Միացյալ Նահանգները 75.000-ից 100.000 մարդ կկորցնեն կորոնավիրուսի պատչառով, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ընդ որում, նա ընդգծել է ձեռնարկությունները բացելու եւ ամերիկացիներին աշխատանքի վերադարձնելու անհրաժեշտությունը` վիրուսի տարածումը դանդաղեցնելու նպատակով հայտարարված որոշակի միջոցների չեղարկման ճանապարհով: «Մենք 75-ից 100 000 մարդ կկորցնենք,- ասել է Թրամփը:- Դա սարսափելի է: Մենք չպետք է ոչ մի մարդ կորցնենք դրա պատճառով: Դա պետք է կանգնեցվեր Չինաստանում»:
Ըստ նրա` հասարակության պահվածքը (կարանտինային ժամանակահատվածում) «անհավատալի էր» եւ «մեր հաջողության պատճառներից մեկն էր»: «Եթե կարելի է 80 կամ 90.000 մարդու կորուստը հաջողություն անվանել: Բայց դա պատճառներից մեկն է, որ մենք օդանավի առաջին մասում ենք, ոչ թե հետեւի»: «Ավելի վաղ ես խոսում էի 65.000 մարդու կորստի մասին: Այժմ ես ասում եմ 80 կամ 90.000-ի մասին, եւ այդ թվերն արագորեն աճում են»,- խոստովանել է Թրամփը:
Ըստ նրա` որոշ նահանգներ ստիպված կլինեն ավելի երկար փակ մնալ, քան մյուսները: Ընդ որում, նա աջակցություն է հայտնել զբոսայգիների եւ լողափերի բացմանը, քանի դեռ այցելուները պատշաճ հեռավորություն են պահպանում:
Կիրակի երեկոյի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.1 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 67.000 մահվան դեպք, վկայում են Հոփկինսի համալսարանի տվյալները:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է