Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ Հայաստանում մշտապես ասել են, որ հիմնախնդրի լուծումը հիմնված է փոխադարձ զիջումների սկզբունքի վրա: «Ոչ ոք չի կարող Հայաստանից ինչ-որ քայլեր սպասել, որոնք զիջումներ են ենթադրում եւ կարող են վնասել մեր ազգային անվտանգությունը»,- ասաց Մնացականյանը:
Ինչպես նշեց նախարարը, հասկանալի է, որ հարցն ակտիվորեն տարածվում է ներքաղաքական դաշտում, «ներքին քաղաքականությունը մնում է ներքին քաղաքականություն, որից ոչ մի տեղ չես փախչի»:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն մեկնաբանել է ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Դրանից բացի, այդ հարցով բարձրաձայնվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների մամուլի քարտուղարների մեկնաբանությունները: Կարծում եմ, որ այս իմաստով այլեւս ավելացնելու բան չունենք: Ավելի շատ փորփրելու անհրաժեշտություն չկա»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:
Նախարաի խոսքով՝ դրանից բացի, հայակական կողմը առաջնային է հայտարարել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իսկ Հայաստանի առաջնահերթ խնդիրն է էքզիստենցիալ անվտանգության ապահովումը:
«2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինի, չեն լինի 1991-1994 թվականներ: Դրա համար մեր վճռականությունը կբավարարի»,- շեշտեց ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ այս հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս, որը հայկական կողմի դիրքերը միայն ամրապնդում է:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է