Ճապոնիայում եւս ռեկորդային մահեր են արձանագրվում
Ճապոնիայում վերջին մեկ օրում ռեկորդային թվով մահվան դեպքեր են գրանցվել կորոնավիրուսով հիվանդների մոտ։ Մահացել է 31 պացիենտ։ Ընդհանուր մահացության թիվը հասել է 530-ի։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։
Նախորդ պիկը եղել է ապրիլի քսաներեքին՝ 29 մահացության դեպքով։ Մահացությունների մեծ մասը եղել են մայրաքաղաք Տոկիոյում։ Նոր վարակման դեպքերը առնվազն 306-ն են։ Ընդհանուր հիվանդացության թիվը, ներառյալ նաեւ Diamond Princess-ի ուղեւորները, կազմում է 15,5 հազար։ Ապաքինվածների թիվը կազմում է 4,6 հազար։ 332 պացիենտ գտնվում է ծանր վիճակում եւ բուժում է ստանում բուժհաստատությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է